Հնդկաստանում բնակելի տան փլուզումից զոհվել է 34 մարդ
Աշխարհ
Հնդկաստանում՝ Մումբաի քաղաքից ոչ հեռու կառուցվող բնակելի շինության փլուզումից զոհվել է առնվազն 34 մարդ. գրում է AFP-ն: Բացի այդ, կան տասնյակ վիրավորներ:
Տհանե քաղաքում 7-հարկանի շենքը փլուզվել էր ապրիլի 4-ին: Ապրիլի 5-ի դրությամբ՝ փլատակների տակից հանվել է 27 դիակ: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ զոհերի քանակը կարող է աճել:
Ինչպես գրում է The Hindustan Times-ը, շենքը կառուցվում էր իշխանությունների կողմից առանց համապատասխան արտոնագրի, և աշխատանքների համար օգտագործվել էր անորակ շինանյութ: Ընդ որում, շինարարության ողջ ընթացքում շենքի ներքին հարկերում մշտապես մարդիկ էին բնակվում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)