Վթարային վիճակի պատճառով ջուրը շարունակում էր արտահոսել
Հասարակություն
Քանաքեռի Զաքարիա Սարկավագի փողոցի և հարակից տարածքների բաշխիչ ցանցի կարգաբերման աշխատանքների ավարտի նպատակով անհրաժեշտ էր որոշ ժամանակով դադարեցնել «Քանաքեռ» օրվա կարգավորման ջրամբարից (ՕԿՋ) ջրի հոսքը նշված ուղղությամբ: Սակայն ՕԿՋ-ի ելքի 300մմ տրամագծով հնամաշ փականի վթարային վիճակի պատճառով ջուրը շարունակում էր արտահոսել, խոչնդոտելով աշխատանքների ընթացքին: Ստեղծված իրավիճակում ապրիլի 5-ին «Երևան Ջուր» ՓԲԸ «Արևմուտք» շահագործման տնօրինության «Զեյթուն» տեղամասի մասնագետները ստիպված էին ընդհանրապես դադարեցնել ջրամատակարարումը «Քանաքեռ» ՕԿՋ-ից:
Ինչպես հայտնեց տեղամասի գլխավոր ճարտարագետ Գրիգոր Գևորգյանը՝ նշված փականն ապամոնտաժվում է և փոխարինվում նոր, 80մմ տրամագծով փականով, որի թողունակությունը բավարար է Զ. Սարկավագի փողոցի և հարակից տարածքների կանոնավոր ջրամատակարարման համար: Միաժամանակ, նախատեսվածի համաձայն շարունակվում են կարգաբերման աշխատանքները թաղամասի բաշխիչ ցանցում և արդեն առաջիկա ժամերին կվերսկսվի «Coca-Cola»և «Շամպայն գինիների» գործարանների, Ուռուցքաբանության կենտրոնի, Սարկավագի, Ֆանարջյան, Ծարավաղբյուր, Քանաքեռի 1-17 փողոցների, Թբիլիսյան խճուղու 1, 2, 4, 6, 8, 10 շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
«Երևան Ջուր» ՓԲԸ


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը