Միշել Օբաման իրեն միայնակ մայր է անվանել
ԱՄՆ
CBS-ին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման իրեն անվանել է «զբաղված միայնակ մայր»:
Խոսքային վրիպակից հետո, սակայն, նա շտապել է ուղղել իր սխալը: «Ես չպետք է ասեի միայնակ մայր: Պարզապես քեզ մի քիչ միայնակ ես զգում, երբ ամուսինդ նախագահ է»,-ճշտել է իր միտքը նա:
Միշել Օբաման խոսքի վրիպակ է թույլ տվել լրագրողի հետ ընտանեկան այնպիսի խնդիրների քննարկման ժամանակ, ինչպիսին է աշխատանքի և ընտանիքի միջև հավասարակշռության պահպանումը:
«Որպես աշխատող միայնակ մայր՝ դեռևս նախքան Սպիտակ տանը հաստատվելը ես այդպիսին էի: Ես աշխատում էի, երեխաներին պարապմունքների տանում, բավականաչափ ժամանակ չունեի եփել-թափելու և խանութներով գնալու համար: Ուստի՝ ամբողջովին ուժասպառ էի լինում»,-ասել է նա:
Բարաք Օբամայի հետ Միշելը ծանոթացել էր, երբ աշխատում էր իրավաբանական ընկերություններից մեկում: Նրանք ամուսանցել էին 1992թ. աշնանը:
2010-ին Forbes ամսագիրը նրան աշխարհի ամենաազդեցիկ կին ճանաչեց:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)