Մարիաննա Հովհաննիսյանը՝ չափի զգացումը չկորցնելու մասին
Հասարակություն
Մարիաննա Հովհաննիսյանն իր երգացանկում եւ արտաքին տեսքում ոճային կտրուկ փոփոխությունների չի դիմում, բայց հաճախ գունային տարբեր փորձարկումների է ենթարկում վարսերը: 21-ամյա արդեն շիկահեր երգչուհու՝ BRAVO.am-ի հետ այս զրույցը սեփական ոճի թեմայով է:
“Նորաոճ ցանկացած հագուստ կամ սանրվածք փորձում եմ հարմարեցնել իմ ոճին: Երբեւէ չեմ կրկնօրինակում, միայն նորություններ եմ անում՝ ինչպես մազերիս “օմբրե” գունավորումը: Երբ տեսնում եմ կրկնություններ, միանգամից փոփոխում եմ”,-ասել է Մարիաննան՝ հավելելով, որ վարսերն առաջին անգամ ներկել է համալսարանի առաջին կուրսում սովորելիս. “Ամբողջությամբ չէի ներկել, մորեգույն մի քանի գիծ էի արել: Հիշում եմ, երբ մտա լսարան, բոլորը սկսեցին զարմացած ինձ նայել”:
Մազերի գույնի եւ սանրվածքի կտրուկ փոփոխությունները նա վստահում է իր վարսահարդարին. սկզբում գունափոխել է շագանակագույն, ապա՝ ավելի բաց ոսկեգույն, վառ պղնձագույն, օմբրե՝ արմատները մուգ, ծայրերը՝ բաց, իսկ հիմա դարձել է շիկահեր. “Ինձ շատ է դուր գալիս: Գուցե որոշ ժամանակ անց նորության կարիք զգացվի, կամ էլ կվերադառնամ իմ նախկին գույներից որեւէ մեկին”:
“Սիրում եմ կտրուկ փոփոխություններ անել: Ընկերուհիս՝ ոճաբան-վարսահարդար Լիլիթ Հակոբյանը, “Դու” տեսահոլովակի համար իմ ցանկությամբ կտրեց երկար վարսերս: Նա իրականացնում է ցանկացած խենթ որոշումս, եւ ստանում ենք մեր ուզած արդյունքը: Մազերի խնամքի հարցում պետք է տեղեկացված լինել, դիմել պրոֆեսիոնալ մասնագետների, մանավանդ, երբ հարցը վերաբերում է գույնին”,-պատմել է Մարիաննա Հովհաննիսյանը:
Երգչուհին չի բացառում, որ հետագայում ավելի համարձակ ոճափոխություններ կանի, միայն նշում է՝ ցանկացած ոճում չի կորցնի չափի զգացումը. “Եթե ուզում ես աչքին հաճելի ու հասկացված լինել, պարտադիր պետք է չափը պահես: Կնոջ առեղծվածային կերպարը շատ գրավիչ է, դիմացինին մտածելու, անգամ երեւակայելու առիթ է տալիս”:
Մարիաննա Հովհաննիսյանը նաեւ ունի երաժշտական նորություններ, որոնց մասին BRAVO.am-ը կպատմի առաջիկայում: Նշենք, որ նա օրեր առաջ դուետ է ներկայացրել Մոսկվայում բնակվող հայ ռեփեր Samo'L-ի հետ: “Սիրելիս” երգն առաջարկում ենք լսել ստորեւ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը