Տիգրան Biface Լորսաբյան. «Հայաստանում դեռ չեմ փորձել որեւէ մեկին մերկացնել»
Հասարակություն
Այս շրջանում Գերմանիայում բնակվող լուսանկարիչ Տիգրան Biface Լորսաբյանը վերջերս իրեն փորձել է “Nude Art”-ում: Մերկ բնորդուհիների եւ այն մասին, թե հատկապես ինչն է իրեն գրավել այս ոճում, լուսանկարիչը պատմել է BRAVO.am-ի “Sex &…” բաժնի համար նախատեսված հարցազրույցում:
Ինձ փորձում եմ ամենատարբեր ոճերում: Փնտրտուքների մեջ եմ. ուզում եմ գտնել այն, ինչն ինձ հոգեկան հանգստություն կպարգեւի եւ ինչի միջոցով կկարողանամ իմ ներաշխարհն ու տրամադրությունը հաղորդել աշխատանքներս դիտորդին: Բոլորովին վերջերս հայտնաբերել եմ ինձ բավական հոգեհարազատ “Nude Art”-ը: Այս ոճում ինձ հատկապես գրավում է այն, որ հնարավորություն կա մարդուն պատկերել առանց ավելորդությունների՝ հենց այնպես, ինչպես կա:
Գեղեցկության, սեքսուալության ու գռեհկության միջեւ ընկած նուրբ սահմանը տեսնելու համար հարկավոր է ճաշակ, սթափ միտք եւ կամքի ուժ, որպեսզի ի վիճակի լինես զերծ մնալ գայթակղություններից: Այս ամենին գումարվում է նաեւ արվեստագետին բնորոշ արարելու ունակությունները եւ, իհարկե, մոդելի պահվածքը. կինը կարող է լինել ամբողջությամբ մերկ, բայց նուրբ եւ ոչ գռեհիկ, եւ հակառակը՝ լինել հագուստով, բայց բավական գռեհիկ:
Ֆոտոշարքերիցս մեկը գեղանկարչական գործընթացի արդյունք է, մյուսը՝ լուսանկարչական, բայց իրականում դրանց մեջ առանձնակի տարբերություն չկա, քանի որ նպատակը մեկն է եղել՝ առավելագույնս ցույց տալ կնոջ գեղեցկությունը: Միակ տարբերությունը միջավայրն է. ինձ առավել հոգեհարազատ էր արվեստանոցի միջավայրը, քանի որ կինն ու արվեստը միմյանց լրացնում ու հարստացնում են:
Հայաստանում դեռ չեմ փորձել որեւէ մեկին մերկացնել, բայց ինչ վերաբերում է Գերմանիայում ծավալած իմ գործունեությանն ու “Nude Art” ոճի մոդելներ գտնելուն, ապա այստեղ դա շատ հեշտ է: Գոյություն ունեն հատուկ կայքեր՝ նախատեսված մոդելների ու լուսանկարիչների համար, որտեղից էլ քո նախընտրելի քաղաքում կարող ես հեշտությամբ գտնել մոդելների, որոնք պատրաստ են հանուն գեղեցիկի ու արվեստի մերկանալ: Իհարկե, նման կայքերը միայն լուրջ փոխհամագործակցություն սկսելու միջոց են ծառայում, դրանք ծանոթությունների համար չեն:
Կարծում եմ՝ մոդելները տեսախցիկի առջեւ մերկանում են, քանի որ ցանկանում են բացառիկ լինել, երեւալ մեկ այլ տեսանկյունից: Սակայն երբեք չես իմանա, թե հատկապես ինչու են ուզում մերկանալ, մինչեւ չվերապրես այն, ինչ նրանք են վերապրում:
Մոդելի կաշկանդվածությունը ոչ մի կապ չունի ազգային պատկանելության հետ, այլ պայմանավորված է փորձառությամբ: Պրոֆեսիոնալներն իրենց պահում են առանց բարդույթների, այնպես, կարծես՝ իրենց մաշկն իրենց հագուստը լինի:
Եթե մարդու մեջ լուսանկարչության հանդեպ գայթակղությունն ավելի մեծ է, քան որեւէ այլ գայթակղություն, ապա դրանց դիմանալու կամ չդիմանալու ոչ մի խնդիր երբեք չի առաջանա: “Nude Art”-ում էլ լուսանկարիչն անում է իր գործը. տարերքի մեջ է: Եթե որեւէ մեկը չի կարողանում լուսանկարչական գործընթացի մեջ դիմանալ այդ գայթակղություններին, ապա նա պարզապես լուսանկարիչ չէ:
Մերկ տղամարդկանց լուսանկարելու պլաններ չունեմ, բայց, իհարկե, նոր ինչ-որ բան փորձելու ցանկությունը միշտ էլ առկա է: Մեծ հաճույքով կլուսանկարեմ հունահռոմեական կամ հայ դյուցազնի կերպար՝ շեշտադրելով տղամարդու ուժն ու հզորությունը:
{gallery}1169{/gallery}


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան