Նարինե Դովլաթյանը մելանխոլիկ է
Հասարակություն
Օրերից մի օր մեր խմբագրություն հյուրընկալվեց երգչուհի Նարինե Դովլաթյանը, ով գործած շարֆով էր: Ավելի ուշ պարզեցինք, որ այն երգչուհու ձեռքի աշխատանքն է: Նարինեի խոսքերով՝ գործել սովորել է մայրիկից: «Նա շատ սիրուն է գործում, քույրերս էլ են գործում, քույրս նույնիսկ վաճառում է իր աշխատանքները, բայց ես միայն ինձ համար եմ գործում»,- ասաց երգչուհին: Նարինեն պատմեց նաև, որ հիմնականում գիշերներն է գործում. «Եթե շուտ եմ արթնանում, նաև առավոտյան եմ մի քիչ գործում: Ցերեկը, երբ օրը եռում է, չեմ կարող գործել»:
Երգչուհու նախասիրությունների մասին խոսելիս էլ պարզեցինք, որ նա, բացի գործելուց, նաև գրում է՝ հիմնականում արձակ, երբեմն նաև՝ բանաստեղծություններ: «Բայց ոչ հանգավորված. չեմ սիրում հանգերով գրել :) Մի սունդուկ ունեմ գյուղում, որի մեջ իմ ամբողջ կյանքի մասին գրածներս են ու նաև տարբեր մտքեր»,- հայտնեց Նարինեն: Երգչուհին նշեց նաև, որ շատ է սիրում վերընթերցել դրանք. «2 տարի է՝ ինձ հետ եմ պահում, որովհետև շատ անգամ տխրում եմ այդ ամենը վերապրելիս. ես շատ մելանխոլիկ եմ... Ամեն անգամ գրելիս նշում եմ ամսաթիվը, հետով երընթերցելիս նոր ամսաթվով ավելացնում եմ՝ չէ, հիմա էդպես չեմ կարծում, մի ուրիշ օր նորից եմ կարդում ու նոր ամսաթվով ավելացում՝ չէ՜, ճիշտ էի գրել :) Մի օր էլ կարող է ավելացնեմ՝ բայց էս ինչ անկապ բաներ եմ գրել... (ծիծաղում է)»:
Սարոյան, Սևակ ու Տերյան սիրող Նարինեն նույնիսկ նմանություն է գտելիր և Սևակի ստեղծագործություններում. «Օրինակ՝ մի անգամ գրել էի «անինքնասեր տխրություն...», որը հետո կարդացի Սևակի մոտ: Հասկացա, որ ինչ-որ մի պահ երկուսս էլ եղել ենք այդ հոգեվիճակում...»:
esyes.am


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը