Բժիշկների հավաստմամբ՝ Զոհրաբ Զոհրաբյանի վիճակը կայուն է
Հասարակություն
«Տեղեկացնում ենք, որ ժանը 20.00-ի սահմաններում «Արմենիա» ԲԿ-ում բուժում ստացող Զոհրաբ Զոհրաբյանը գիտակցության է եկել: Բժիշկների միջամտությունից հետո կրկին Զոհրաբյանը ստացել է դեղորայքային կոմա: Բժիշկների հավաստմամբ Զոհրաբյանի վիճակը կայուն է:
Զ. Զոհրաբյանի մամլո ծառայություն»։
Հիշեցնենք, որ երեկ՝ կեսգիշերին, Հրաչյա Քոչար փողոցի՝ դեպի Արաբկիր վարչական շրջանի շենք տանող հատվածում (բենզալցակայանի մոտ) անհայտ մեքենան հարվածել էր ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի Սուզուկի մակնիշի մեքենային, ապա լքել դեպքի վայրը։ Զոհրաբ Զոհրաբյանը եղել էր իր վարորդի հետ. նրանց անգիտակից վիճակում տեղափոխել էին Արմենիա բ/կ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը