Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները 

Նա նույն Քոչարն էր՝ կռվից ուշացած հայդուկը՝ իր շատ կարճ կյանքով

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Հրանտ Մաթևոսյանի՝ Հրաչյա Քոչարնի նվիրված «Կամուրջ դեպի լեգենդների երկիրը» (տես նաև` «Խաչիկ Դաշտենցի շնորհիվ դու ողողված ես հպարտությամբ քո իսկ պատմության, քո իսկ շիտակ կեցվածքի համար», «Աշխարհի ոչ մի գրող այդպիսի հրեշավոր հրաշք չի տեսել. Հակոբ Մնձուրի») դիմանկար-հոդվածը:

Եղեռնի ու վրեժի մասին նրա «Գեներալի քույրը» դպրոցական մեր դասագրքերում կար. դա ծանր մղձավանջային իրողություն էր, բայց Լոռվա մեր այդ գյուղում, ուր պատերազմից հետո մի հատուկ բարություն էր ցողվել, և բոլոր երեխաներս բոլոր մեծերի զավակներն էինք, երեխայի մեր մաքուր սրտերը թերահավատ մնացին այն դաժանության առաջ, թե մորթոտված ծնողների որբերը մարդկանցից վայրի կենդանու նման խուսափում էին. դա լինում էր հեռու մի ժամանակ, այնտեղ, չգիտեինք որտեղ. ուսուցչի բացատրություն էր հարկավոր - մեր ուսուցչուհու միջամտությունը հիմա չեմ հիշում, գուցե իսկապես պատմել ու լրացրել է, թե ով ենք մենք, ում ենք խանգարել, ում ճանապարհից ենք շպրտվել, բայց մեր սրտերը մերժել են նաև նրա պարտադրանքը՝ ստույգ հիշում եմ, որ դառնացանք մանավանդ վերջաբանից. գեներալը պատասխանել էր տալիս, թե ինքը մորմոքող ու հուսադրող սփյուռքահայուհու եղբայրը չէ. գործը ուրիշի ցավով ուրիշին համակելու մասին էր, և ուրեմն դա ճշմարիտ պատասխան էր, բայց դպրոցականներիս համար հայցվում էր մի այլ ճշմարտություն՝ գեներալը պիտի լիներ հենց այն որբը, որ քրոջ ձեռքը բռնած թաքնվում էր մարդկանցից այնտեղը դպրոցական դասագրքի մի ուրիշ էջում էլ էր ծվարել, Հրաչյա Քոչարը այնտեղի մասին մի ուրիշ անգամ էլ շշնջաց. եղբայրական սիրո, հոգսի, բաժանության ու գյուղական աշխատանքի մասին մի սքանչելի պատմություն էր. ընտանիքատեր եղբայրը իր բաժին դեզից գիշերը խրձեր է դնում փոքր եղբոր դեզին՝ քանի որ սա դեռ պիտի ընտանիքավորվի, մյուս գիշեր իր դեզից փոքր եղբայրը խրձեր է դնում մեծ եղբոր դեզին՝ քանի որ սա արդեն ընտանիքատեր է: Ինձ անծանոթ չէին ոչ կալն ու խուրձը՝ լուսնակի մեջ, ոչ եղբայրական հոգածության թաքուն դաշինքը, ոչ հոգսը և ոչ էլ թե ի՛նչ է նշանակում «կինը սուր սեպի պես խրվեց եղբայրների արանքը». դրանք կային ու այդպես էին արդեն այդտեղ՝ մեր Ահնիձոր այդ գյուղում, բայց թվում էր գեղեցկության ու բարու խաղաղ լուսնալույսով օծվում են շնորհիվ զուտ այն բանի, որ այնտեղ են՝ հեռու Նպատ լեռան ստորոտին:

Ինքը՝ Քոչարը, միշտ էր այնտեղ՝ ի սկզբանե մինչև վերջ, դպրոցական երեխաներիս մեջ նա համախոհ էր փնտրում: Այնտեղը նրա համար հոգեվարքային անրջանք չէր, նրա վերջին՝ «Սպիտակ գիրքը» վերջին խոստովանանք չէր: Նա այնտեղ էր այն ժամանակ՝ երբ սովետական սպայի համազգեստով կանգնած էր այլ թշնամու առաջ: Այնտեղը զինվորի ու գրողի նրա երդումն էր: Նա այնտեղ էր՝ երբ հյուսիսում, այլալեզու և այլացեղ գնդերի առջև որպես կարմիր զորահրամանատար Գայ կանգնած, հայերեն մրմնջում էր «եղբայրներ, եղբայրներ», այսինքն, թե հուսում ու հավատում էր, թե այդ գնդերը իր դավանանքին կբերի, և այնտեղ էր՝ երբ «մեծ տան զավակներին» դարձնում էր նույն խնդրի շուրջը:

Նա այնտեղ էր՝ երբ «Հյուսիսային ծիածան» կինովիպակով երմոլովյան բանակի առաջխաղացումն էր կառավարում, հուսաբեր և պատմության ծանր փաստերի տակ ստիպված կառավարում էր նույն այդ առաջխաղացման բերած հուսախաբությունը նույնպես: Նա այնտեղ էր՝ երբ մանկավարժական ինստիտուտի ուսանողությանս առաջ ամբողջ երեք ժամ շարադրում էր, ուղղակի շարադրում էր (ի՜նչ հիանալի պատմող էր) Մերձավոր Արևելքի հայոց գաղթօջախներում իր շրջագայությունը. ապրելու հազար կերպ կա - դա իր հաղթանակներին ու պարտություններին տեր կանգնելու, պատվով ապրելու և՛ խելացի, և՛ զուսպ, և՛ գործնական ծրագիր էր:

Նա մեկ և նույն ուխտատեղիին էր վերադառնում երբեմն անցյալից, երբեմն ապագայից, ավելի հաճախ՝ ներկայից: Կողմերն ու ժամանակները նա փոխում էր. մերձեցման կետը՝ երբեք: Բազմադեմ, բազմաժամանակ ու բազմահնար՝ նա նույն Քոչարն էր կռվից ուշացած հայդուկը՝ անելանելիության մեջ կաշկանդված իր շատ կարճ կյանքով: Նա կապանքները մի անգամ նույնիսկ փշրեց, հիանալի «Կարոտի» նախրապան որպես խփեց անցավ սահմանը՝ «հեղ մը երթալու տեսության մըր սարերուն ու ձորերուն». դա խելահեղություն էր, այդպես խելահեղվում է վանդակված ազատը, բայց խելահեղությունը նույնպես ելք էր՝ գոնե գրական. վերադարձավ արդեն ի մեջ մարդկանց պարտված և իրեն տվեց հանդի ծաղկին ու խոտին - իր ցավը նրանց է պատմելու կամ նույնիսկ նրանց չի պատմելու, լռելու և ցավից հլու կրծվելու է: Դա նույնպես իրողություն է, բայց դա արդեն Հրաչյա Քոչարը չէր:

Ինքը զորեղ մարդ էր, իր նայած կողմը մեզ համար դառնում էր նայելիք կողմ, ինքը կարողացավ իր հույսերն ու վիշտը մեզ պարտադրել:

Նյութը վերցված է Հրանտ Մաթևոսյանի կայքից

Նյութը պատրաստեց`  Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան
Ամենադիտված