Նվազագույն աշխատավարձը՝ 60-70 հազար դրա՞մ
Հայկական Մամուլ
Վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Կբեյանը հայտնեց, որ ներկայումս տարբեր գերատեսչություններում, այդ թվում ֆինանսների նախարարությունում, աշխատանքային խմբեր են ստեղծվել, որոնք զբաղվում են նվազագույն աշխատավարձը 60-70 հազար դրամ դարձնելու խնդրով, սակայն թե ինչ չափով է բարձրանալու աշխատավարձը, երբ եւ ինչ հաշվարկներից ելնելով՝ առայժմ որոշված չէ եւ դեռ քննարկման փուլում է: Անցյալ տարեվերջին նմանատիպ նախագիծ, որի հեղինակը Հրանտ Բագրատյանն էր, քննարկվեց Ազգային ժողովում, սակայն ՀՀԿ-ական պատգամավորների ջանքերով այն մերժվեց: Ինչ իրատեսական չէր համարվում երեկ, այսօր հնարավոր է դարձել, թեեւ ընդամենը 5 ամիս է անցել, եւ տնտեսական բում, գոնե բյուջետային եկամուտների ակնբախ աճ, կյանքի բարելավում առանձնապես չի նկատվում: «Երբ որ նախագիծը կներկայացնեն, կվերլուծենք, այն ժամանակ էլ կտանք այդ քաղաքական գնահատականը, բայց միանշանակ է, որ անտրամաբանական է նվազագույն աշխատավարձը պահպանել 35 հազարի վրա, երբ կենսապահովման նվազագույն բյուջեն 52-55 հազար է, միջին աշխատավարձը՝ 140 հազար դրամ: Այդպիսի պայմաններում նվազագույն աշխատավարձը 35 հազար դրամ պահելը տրամաբանական չէ»,- ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Առավել մանրամասն` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը