Ո՞նց ենք ճանաչում, որ Րաֆֆին սփյուռքահայ է
Հայկական Մամուլ
Որոշ սփյուռքահայեր հետաքրքիր վերաբերմունք ունեն. նրանք պաշտպանում են Րաֆֆի Հովհաննիսյանին, որովհետեւ նա սփյուռքահա՞յ է (չհաշված այն, որ Րաֆֆին ահռելի ձայներ է հավաքել): 2008-ին էլ ավելի սուր վիճակ էր, 10 մարդ սպանեցին, ինչո՞ւ այդ նույն արվեստագետները ծպտուն չհանեցին։ Ինչո՞ւ նրանք տեղաբնակ կամ երեւանցի թեկնածուների համար չեն երգում։ Այնուհետեւ, Արտաշատի թեւն իր թասիբն ունի, ղարաբաղյան թեւը՝ իրենը: Բա երեւանցիների թասիբը ո՞րն է: Էնպես որ, եկեք խոսակցությունն այս ուղղությամբ չտանենք՝ սփյուռքահայ, արտաշատցի, ղարաբաղցի, գյումրեցի, վանաձորցի: Բայց տանենք միավորման ուղղությամբ: Հայաստանի նախագահ ընտրելը Հայաստանի քաղաքացիների գործն է: Ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ կապ ունի սփյուռքահայը, ոչ ՀՀ քաղաքացին, կամ ո՞վ է ոչ ՀՀ քաղաքացի սփյուռքահայը: Ո՞նց ենք ճանաչում, որ ինքը սփյուռքահայ է, մեզ հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Առավել մանրամասն` «Հրապարակ»-ի ապրիլի 6-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը