«Երեւան Սիթի»-ում իրանցին բջջայինով կիսաշրջազգեստի տակից նկարել է անծանոթ հայուհու ոտքերը
Հասարակություն
«Երեւան Սիթի» խանութի անվտանգության աշխատակից 24-ամյա Արա Կարապետյանը Իրանի քաղաքացի Արթին Մաքադարից զգալի գումար է պահանջել՝ վերջինիս կողմից անծանոթ կնոջ ոտքերը կիսաշրջազգեստի տակից բջջային հեռախոսով նկարահանելու արատավորող փաստն իրավապահ մարմիններին հայտնելու սպառնալիքով: Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից News.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 24-ամյա Արա Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Տ. Պետրոսյան հասցեում գործող «Երեւան Սիթի» խանութի անվտանգության աշխատակից, շորթում կատարելու դիտավորությամբ Իրանի քաղաքացի Արթին Մաքադարից զգալի գումար է պահանջել՝ վերջինիս կողմից անծանոթ կնոջ ոտքերը կիսաշրջազգեստի տակից բջջային հեռախոսով նկարահանելու արատավորող փաստն իրավապահ մարմիններին հայտնելու սպառնալիքով:
Քրեական գործ է հարուցվել 182 հոդվածի 1-ին մասով՝ շորթումը՝ անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 400-800-պատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով:
Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու ստորագրությունը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան