«ՀԺ». Արձանագրվել են թանկացումներ
Հայկական Մամուլ
Հայաստանյան խանութներում կրկին արձանագրվում են թանկացումներ: Վերջին մի քանի օրերին թանկացել են մի քանի տեսակի ծխախոտներ:
Մատակարարները խանութատերերին զգուշացրել են, որ շուտով այլ ապրանքներ էլ են թանկանալու: Մասնավորապես` կթանկանա «Կոկա-կոլան»: Դրա յուրաքանչյուր կես լիտրանոց շշի մեծածախ գինը թանկանալու Է 15 դրամով: Արդեն թանկացել են գարեջրի որոշ տեսակներ: Կեսլիտրանոց շշի գինը 350 դրամից դարձել է 370 դրամ: Թանկացումները, ինչպես խանութատերերին տեղեկացրել են մատակարարները, պայմանավորված են հիմնականում դրամի արժեզրկմամբ, տնտեսական ոչ լավատեսական սպասումներով...: Իսկ այս վատ սպասումները իրենց հերթին պայմանավորված են սպառման ծավալների նկատվող անկմամբ: Խանութատերերն ասում են, որ իրենց խանութներից մշտապես գնումներ անող հաճախորդների մի մասը արդեն գնացել է երկրից, մի մասն էլ պատրաստվում է գնալ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը