Տհաճ միջադեպ՝ Դավիթ Հարությունյանի ծննդյան 50-ամյակի երեկոյի ընթացքում
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ անցած շաբաթ օրը՝ Աֆրիկյանների պանդոկում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի ծննդյան 50-ամյակի երեկոյի ընթացքում տհաճ միջադեպ է տեղի ունեցել զինդատախազ Գևորգ Կոստանյանի և Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, ներկայում Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի միջև:
Ըստ թերթի տեղեկությունների՝ երեկոյին իր հոր՝ Սուրիկ Կոստանյանի հետ մասնակցող Գ. Կոստանյանը մեղադրել է ՀՀ դատարաններին Մատաղիսի գործով երեք երիտասարդներին արդարացնելու համար, ինչին բավական կոշտ կերպով հակադարձել է Հ. Մանուկյանը: Դրանից հետո լուրջ լեզվակռիվ է ծավալվել Մանուկյանի ու արդեն գինովցած Կոստանյանի միջև, ինչի արդյունքում Մանուկյանը հեռացել է: Ի դեպ, ուշագրավ է, որ մոտ 40 հրավիրյալներից, որոնց թվում են եղել Արման Մկրտումյանը, Տիգրան Մուկուչյանը և արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ, բացակայել է միայն ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Շարունակությունը՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը