Երևանում շենքի արտաքին քարերը փլուզվել են
Արտակարգ Պատահար
Ապրիլի 5-ին` ժամը 22.54-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիսակյան փողոցի թիվ 3 շենքի 3-րդ հարկի արտաքին պատը վնասվել է:
Դեպքի վայր ժամանած համատիրության նախագահը հաղորդեց, որ տեղի է ունեցել շենքի 3-րդ հարկի պատի մասնակի փլուզում:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ ԱԽ-ն, մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետը, Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետը և տեղակալը, Աջափնյակ վարչական շրջանի կոմունալ բաժնի պետը:
Պարզվել է, որ տեղի է ունեցել չորրորդ կարգի վթարայնության աստիճան ունեցող շենքի 3-րդ հարկի կողային հատվածի երեսպատման արտաքին քարերի փլուզում (մոտ 2մx3մ), 2-4 հարկերի հատվածում առկա են երեսպատման քարերի փլուզման սպառնալիք:
Հրշեջ-փրկարարները ժապավենով սահմանազատել են վտանգավոր տարածքը և շենքի արտաքին պատից հեռացրել վտանգ ներկայացնող քարերը:
Տվյալ մուտքի բնակիչներին առաջարկվել է գիշերել այլ կացարանում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան