Բարաք Օբաման ներողություն է խնդրել գլխավոր դատախազից՝ նրան ամենագեղեցիկն անվանելու համար
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ներողություն է խնդրել Կալիֆորնիայի գլխավոր դատախազից այն բանի համար, որ նրան անվանել է բոլոր դատախազներից ամենագեղեցիկը. գրում է ИТАР-ТАСС-ը:
Անցյալ հինգշաբթի օրը Օբաման, ելույթ ունենալով Սան Ֆրանցիսկոյում դեմոկրատական կուսակցության նախընտրական ֆոնդի համար միջոցներ հավաքելու միջոցառման ժամանակ, կոմպլիմենտ է արել Կալիֆորնիայի գլխավոր դատախազ Քամալ Հարրիսին: Կինը հանդիսանում է դեմոկրատական կուսակցության ակտիվիստներից մեկը և նույնիսկ դիտարկվում էր որպես Կալիֆորնիայի հնարավոր նահանգապետ:
Թվարկելով նրա բոլոր արժանիքները` Օբաման նշել է, որ նա նաև երկրի ամենագեղեցիկ դատախազն է: Օբամայի հաճոյախոսությունը միանշանակ չընդունվեց ամերիկացիների կողմից: ԶԼՄ-ները նրան մեղադրեցին սեքսիզմի մեջ` հայտարարելով, թե այդ խոսքերը շեղվել են քննարկման բուն թեմայից:
«Օբաման զանգահարել է Հարրիսին և ներողություն խնդրել իր խոսքերի համար,- ասում է Սպիտակ տան մամլո քարտուղարը։ Նրանք հին ընկերներ են, և նախագահը ոչ մի կերպ չի ցանկացել նվաստացնել դատախազի մասնագիտական ձեռքբերումները և շեշտը դնել նրա արտաքին տեսքի վրա»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)