ԱՄՆ-ն և ԵՄ-ն անհրաժեշտ չեն համարում տարհանել դեսպաններին Հյուսիսային Կորեայից
Աշխարհ
Ապրիլի 6-ին ԿԺԴՀ-ի մայրաքաղաք Փհենյանում հանդիպելու են Եվրամության անդամ երկրների դեսպանները՝ քննարկելու դիվանագիտական առաքելությունները այդ երկրում փակելու հարցը: Հյուսիսային Կորեան լքելու առաջարկը երկրի իշխանությունների կողմից հնչել էր նախօրեին: Գրեթե բոլոր երկրների ԱԳՆ-ները միանման արձագանքեցին այդ առաջարկին` հայտնելով իրենց անհանգստությունը, սակայն միանաշանակ նշելով, որ դեսպանատներից դիվանագետներին տարհանել դեռ չեն պատրաստվում: Իրենց դիրքերում են մնալու նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչները. գրում է Vesti.ru-ն:
Իրավիճակը մեկնաբանել են Վաշինգտոնում: Թեպետ ԱՄՆ-ն իր դեսպանը չունի Փհենյանում, սակայն շվեդների միջոցով ապահովում է իր ներկայությունն այնտեղ: ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնականներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը նշել է, որ իրենք դեռևս պատճառներ չունեն ենթադրելու, որ դիվանագիտական ներկայացուցիչները ԿԺԴՀ-ում որևէ կերպ կփոխեն իրենց կարգավիճակը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան