Պորտուգալիայի դատարանը երկրի բյուջեն հակասահմանադրական է ճանաչել
Աշխարհ
Պորտուգալիայի սահմանադրական դատարանը երկրի բյուջեի մի քանի առանցքային հոդվածներ համարել է հակասահմանադրական. գրում է Deutsche Welle-ն:
Ի թիվս այլոց՝ դատարանը անօրինական է համարել պետծառայողների և թոշակառուների ամառային արձակուրդի ժամանակ հատկացվող բոնուսների չեղյալ հայտարարելը:
Դատարանի այս որոշումը պարտադրում է Պորտուգալիայի կառավարությանը այլընտրանքային լուծում գտնել 1.5 մլրդ եվրո տնտեսելու համար կամ նոր բանակցություններ վարել միջազգային ֆինանսական օգնություն ստանալու պայմանների շուրջ:
Կառավարությունը դտարանի որոշումը կքննարկի շաբաթ օրը՝ նախարարների խորհրդի արտահերթ նիստի ժամանակ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան