Իրանի հետ միջուկային խնդրի բանակցությունները փակուղի են մտել
Իրան
Արևմտյան դիվանագետների կարծիքով՝ Ղազախստանում Իրանի հետ վեցնյակի վարած միջուկային բանակցությունները փակուղի են մտել: Իրանը չի կարողացել հստակ պատասխան տալ միջուկային ծրագրերի շուրջ նրան արված առաջարկին՝ ստեղծված փակուղուց դուրս գալու համար. գրում է BBC-ն:
Թեհրանը համաշխարհային առաջնորդների հետ բանակցությունների հերթաքկան փուլը սկսել է «որոշակի պլանների» առաջարկությամբ: Սակայն արևտմյան դիվանագետները դրանց նկատմամբ իրենց հիասթափությունն են հայտնել, նշելով, որ դրանք ընդամենը, այլ խոսքերով ասած, նախկին առաջարկներն են, որոնք արդեն մերժվել են Ռուսաստանում կայացած բանակցությունների նախորդ փուլի ժամանակ:
Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագրերը բացառապես խաղաղ բնույթ են կրում, սակայն այլ երկրները վստահ են, որ դրանց քողի տակ Իրանը միջուկային զենք է մշակում:
Իրանական պատվիրակության ղեկավար Սաիդ Ջալիլին բանակցությունների սկզբում հանդես է եկել իր երկրի միջուկային ծրագրերի պաշտպանությամբ, նշելով, որ միջազգային հանրությունը պարտավոր է ճանաչել ուրան հարստացնելու Իրանի իրավունքը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ