Պատգամներ լավ կին լինելու համար
Այլ
Դեռևս 17-րդ դարում րաբբի Իցխակ բեն Էլյակիմը հատուկ իր աղջկա համար մի ամբողջական ստեղծագործություն ստեղծեց գրքի տեսքով, որն անվանեց «Բարի սիրտ»: Հենց այնտեղ էլ նկարագրվել են պատգամներ լավ կին լինելու համար:
Զգուշավոր եղիր, երբ ամուսինդ զայրանում է: Այդ պահին եղիր ո’չ ուրախ, ո’չ էլ հոտած. ժպտա և ցածր խոսիր:
Մի’ ստիպիր ամուսնուդ սպասել ուտելիքին. քաղցը զայրույթի հայրն է:
Մի’ արթնացրու նրան, երբ նա քնած է:
Զգուշավոր եղիր նրա փողերի հետ: Մի’ թաքցրու նրանից քո փողային գործերը:
Պահպանի’ր նրա գաղտնիքները: Եթե նա գլուխ է գովում, ապա դա գաղտնի պահիր:
Մի’ գովիր նրա թշնամիներին և մի’ ատիր նրա ընկերներին:
Մի’ առարկիր նրան և մի’ պնդիր, որ քո խորհուրդը նրանից լավն է:
Մի’ սպասիր նրանից անհնարինը:
Եթե դու ուշադիր լինես նրա խնդրանքների նկատմամբ, նա կդառնա քո ստրուկը:
Մի’ ասա նրան այնպիսի բան, որը կվիրավորեր նրան: Եթե դու նրան վերաբերվես թագավորի նման, նա էլ քեզ կվերաբերվի թագուհու նման:
armwiki.wordpress.com


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան