Հնդկաստանում փլուզված շենքի զոհերի թիվը հասել է 71-ի
Աշխարհ
Հնդկաստանում նախօրեին Մումբաի քաղաքի մոտակայքում գտնվող Տհանեում փլուզված բարձրահարկ շենքի զոհերի թիվը հասել է 71-ի. շաբաթ օրը հայտնում է NDTV-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել 63 զոհի մասին: Զոհվածների մեջ կա 25 երեխա: Տուժածների թիվը կազմում է մոտավորապես 60 մարդ: Փրկարարները փլատակների տակ մնացած մարդկանց կյանքի փրկության ոչ մի հույս չեն տալիս:
Առավոտյան հսկայական քարերի տակից դուրս էր բերվել մի կին, ով փլատակների տակ անցկացրել էր 36 ժամ:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել հինգշաբթի երեկոյան: Կիսակառույց 7-հարկանի շենքը, որտեղ 35 ընտանիք էր ապրում, հանկարծակի փլուզվել էր:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան