Բրազիլիայում բացվեց ԱԱ-2014-ի երրորդ մարզադաշտը
Սպորտ
Բրազիլիայում տեղի ունեցավ 12 մարզադաշտերից երրորդի բացման արարողությունը: Նշենք, որ հենց այս մարզադաշտերում է անցկացվելու աշխարհի 2014-ի առաջնությունը:
Սալվադոր քաղաքում գտնվող «Ֆոնտե Նովա արենա» անունը կրող մարզադաշտը տեղավորում է 50.000 հանդիսական:
Շինարարական աշխատանքներն արժեցան 295,8 մլն դոլար: Բացման արարողությանը ներկա է գտնվել նաև Բրազիլիայի նախագահը՝ Դիմա Ռոուսեֆը:
Այս մարզադաշտում տեղի կունենա նաև Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության 3 հանդիպում՝ Նիգերիա-Ուրուգվայ (հունիսի 20), Իտալիա-Բրազիլիա (հունիսի 22) և երրորդ տեղի համար խաղը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան