«Ռեալը» պայքարելու է մինչև վերջին վայրկյանը. Պերես
Սպորտ
«Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը գովերքի խոսքեր է հղել իր ակումբի ֆուտբոլիստներին. տեղեկացնում է իսպանական մամուլը: Նախագահը, մասնավորապես, գոհ է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում թիմի ելույթներից, որում «Ռեալը» երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Գալաթասարայի» դարպասը:
«Թիմը դաշտում հիանալի խաղ անցկացրեց: Պետք է հավատանք, որ կարող ենք հասնել եզրափակիչ: Այս մրցաշրջանում ակումբի համար եկել են ամենաորոշիչ պահերը: Թիմը պայքարելու է մինչև վերջին վայրկյանը, որպեսզի առաջարկի երկրպագուներին այն, ինչին նրանք արժանի են»,-հայտարարել է Պերեսը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան