Չեմ մտածում Մովսիսյանին գերազանցելու մասին. Վանդերսոն
Սպորտ
«Կրասնոդարի» հարձակվող Վանդերսոնը, ով Ռուսաստանի առաջնության ռմբարկուների պայքարում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, հայտարարել է, որ չի մտածում Յուրա Մովսիսյանին գերազանցելու մասին: Բրազիլացու խոսքերով՝ ավելի լավ է գերազանցել «Սպարտակին»:
«Յուրաքանչյուրը կատարում է իր գործը: Այժմ Յուրան «Սպարտակում» է, իսկ ես մնացել եմ «Կրասնոդարում»: Յուրային հաջողություն եմ մաղթում: Չեմ մտածում ռմբարկուական պաքարում Յուրա Մովսիսյանին շրջանցելու մասին։ Ավելի լավ է նրա նոր ակումբին գերազանցել մրցաշարային աղյուսակում»,-ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Спорт-экспресс-ը:
Նշենք, որ 22-րդ տուրից հետո Վանդերսոնն ունի 11 գոլ, Մովսիսյանը՝ 12:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան