ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը Նեթանյահուի խորհրդականներին մեղադրել են Կատարին՝ Եգիպտոսի հետ խաղաղությունը վտանգող տվյալներ փոխանցելու մեջ Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Ցանկացած երկիր, որը կօգնի ԱՄՆ-ին Իրանի վրա հարձակման գործում, կդառնա իրանական հրթիռների թիրախ. Ալի Նիկզադ Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հայց է ներկայացրել՝ ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի Ֆորլանը վերադառնում է այնտեղ, որտեղ անջնջելի հետք է թողել․ ԱԱ-2010-ի լավագույն ֆուտբոլիստը գլխավորել է Ուրուգվայի հավաքականը Զելենսկին հայտարարել է, որ շատ երկրներ դեմ են ուկրաինական բալիստիկ հրթիռներին Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Նոր մանրամասներ Դաշտավանում տեղի ունեցած ծեծկռտուքից. Կան ձերբակալվածներ Մեսսիին նվիրված գոլը չփրկեց «Ինտեր Մայամիին»․ «Մոնտերեյը» հաղթեց 90+7-ին 

Աշխարհի ամենավտանգավոր մաֆիոզ խմբավորումների տասնյակը (լուսանկարներ)

Այլ

Լոնդոնյան «Daily News» և իսպանական «Diario» թերթերը կազմել են աշխարհի ամենավտանգավոր մաֆիոզ խմբավորումների տասնյակը:

10-րդ հորիզոնական: Ճամայկա-բրիտանական մաֆիա (Yardies gang).

10-րդ հորիզոնականում են դեռևս 1950-ական թթ.-ից Բրիտանիա գաղթած ճամայկացիների սերունդները: Ճամայկացիները վերահսկում են զենքի և թմրադեղերի առքուվաճառքի մեծ մասը: Այս մաֆիոզ խմբավորումը չի փորձում ներթափանցել իշխանական համակարգ և այդ պատճառով է, որ այն ավելի թույլ է, քան մնացյալ մաֆիոզ խմբավորումները: Բրիտանական ոստիկանությունը նրանց չի դիտարկում որպես կազմավորված հանցավոր միավորում, քանի որ նրանք իրական կառուցվածքային համակարգ կամ կենտորանական ղեկավարություն չունեն:

9-րդ հորիզոնական: Ալբանական մաֆիա:

Ալբանիան կազմված է բազմաթիվ հանցավոր խմբավորումներից: Նրանց օրենքները անփոփոխ են XV դարից: Ալբանական մաֆիան մասնակցում է սպիտակ ստրուկների, խմիչքի և ծխախոտի առքուվաճառքով, վերահսկում է մարմնավաճառությունը, մեքենաները գողությունը և դրամաշորթությունը: Նրանք լայնորեն ներկայացված են ԱՄՆ-ում և Բրիտանիայում: Նրանց գլխավոր առանձնահատկությունը վրեժխնդրության ժամանակ կիրառվող առանձնակի դաժանությունն է:

8-րդ հորիզոնական: Սերբական մաֆիա:

Սերբական մաֆիան հայտնվել է տասնյակում, քանի որ իր ներկայացվածությունն ունի աշխարհի տասնյակ երկրներում և զբաղված է թմրադեղերի շրջանառությամբ, պատվիրված սպանություններով, դրամաշորթությամբ, գողությամբ, խաղատներում խաղադրույքների վերահսկողությամբ: Ինտերպոլի ցուցակներում ներկայացված են Սերբիայի ավելի քան 350 քաղաքացիներ, որոնք իրավամբ աշխարհի խոշորագույն նարկոկարտելների անդամներ և ղեկավարներ են: Սերբ հանցագործները հայտնի են նաև խելացի կազմակերպված կողոպուտներով, որոնք հաճախ են ներկայացվում հոլիվուդյան սցենարներում, ինչպես նաև արագ և անթերի մահապատիժներով: Ներկայումս գործում են 30-40 խմբավորումներ, որոնք գործում են Սերբիայում:

7-րդ հորիզոնական: Իսրայելական մաֆիա:

Իսրայելական մաֆիայի անդամները աշխարհի տարբեր երկրներում զբաղված են ավազակային հարձակումներով, իսկ գործունեության հիմնական ուղղությունը թմրադեղերի առքուվաճառքն է և մարմնավաճառությունը:

Ռուս-իսրայելական մաֆիան այնքան հարմարավետ է տեղավորվել ԱՄՆ-ի քաղաքական համակարգում, որ նրանց այնտեղից դուրս չեն կարողանում հանել նույնիսկ ամերիկյան բանակայինները:

6-րդ հորիզոնական: Մեքսիակական մաֆիա:

Մեքսիկական մաֆիան ԱՄՆ-ի հզորագույն հանցավոր խմբովորումներից է, որի արմատները գալիս են բանտային աշխարհից: Սկիզբ է առել 1950-ական թթ.-ին և սկզբնապես իր դիրքերն ամրապնդեց բանտերում մեքսիկացիներին այլ հանցագործներից և ոստիկաններից պաշտպանելու շնորհիվ: Գործունեության հիմնական ուղղություններն են դրամաշորթությունը և թմրադեղերի շրջանառությունը: Արագ հաշվեհարդար են տեսնում իրենց համար անբարեհաճ մարդկանցից և իրենց կողմից հաստատված գումարները չվճարողների նկատմամբ:

5-րդ հորիզոնական: Ճապոնական յակուձա:

Ճապոնական մաֆիայի հիմնադիրներն են համարվում աղքատացած սամուրայները: Բազմազավակ ընտանիքների երեխաները ոչինչ չունեին բացի թերևս թրից և ժառանգել էին միայն թուր կրելու իրավունքը և նաև սամուրայի սանրվածքը:

Չնայած ճապոնական մաֆիան աշխարհում չափազանց հայտնի է, այնուամենայնիվ, ճապոնական քաղաքների առօրյայում նրանց նկատելը շատ դժվար է, այնինչ ճապոնական մաֆիային անդամների թիվը կազմում է 110.000 մարդ: Գործունեության հիմնական ուղղություններն են դրամաշորթությունը, Եվրոպայից և Ամերիկայից բերված արգելված պոռնոգրաֆիայի տարածումը, մարմնավաճառությունը և անօրինական միգրացիան:

4-րդ հորիզոնական: Չինական տրիադաներ:

Չինական տրիադան կազմված է բազմաթիվ հանցավոր խմբավորումներից, որոնք գործում են մայրցամաքային Չինաստանում, Մալայզիայում, Հոնկոնգում, Թայվանում, Սինգապուրում և այլն: Այն նաև չափազանց ակտիվ է Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Սիեթլում, Վանքուվերում և Սան Ֆրանցիսկոյում: Գործունեության հիմնական ուղղություններն են գողությունները, պատվիրված սպանությունները, թմրադեղերի շրջանառությունը, դրամաշորթությունը, ծովահենությունը և այլն: Եվրոպոլի զեկույցում (2006-ի հունիս) նշված է, որ չինական մաֆիոզ խմբավորումները առաջին տեղն են զբաղեցնում մարդկանց վաճառքի մեջ Եվրոպական Միության երկրներում: Որպես մաֆիոզ խմբավորում այն սկիզբ է առել XVIII դարում և այդ ժամանակ Տրիադան կոչվում էր Տիեն Դի Խուի: Տրիադան ունի 30-50.000 անդամ: Նրանք նաև զբաղվում են չինական տարադրամի կեղծումներով:

3-րդ հորիզոնական: Կոլումբիական նարկոկարտելներ:

Կոլումբիական մաֆիան ապահովում է աշխարհում կոկաինի ամենամեծ շրջանառություններից մեկը: Իշխանությունների բոլոր ջանքերը նրանց սաստելու ուղղությամբ ապարդյուն են անցնում, քանի որ նրանց բիզնեսը գնալով ծաղկում է: Կոլումբիական մաֆիան գոյություն ունի անցած դարի 60-ական թթ.-ից: «Մեդելին» և «Կալի» նարկոկարտելները արագորեն դարձան աշխարհում ամենախոշոր կոկաին արտադրողները:

2-րդ հորիզոնական: Սիցիլիական և ամերիկյան Cosa Nostra.

XIII դարում Սիցիլիան թալանում էին ոչ միայն ալժիրյան ծովահենները, այլ նաև ֆրանսիական վարձու զինված ջոկատները, որոնք ծառայում էին հյուսիսիտալական դքսերին և կոմսերին: Սիցիլիացիների կազմակերպված զինված պայքարը ֆրանսիացիների դեմ սկսվեց 1282 թ.-ին՝ «Morete alla Francia, Italia anela» («Մեռի’ր Ֆրանսիա, շո’ւնչ առ Իտալիա») կարգախոսով: Սիցիլիացիների կոչի հենց առաջին տառերից էլ կազմավորվեց «Մաֆիա» բառը: Շուտով ինքնապաշտպանության խմբավորումները վերածվեցին արհեստավարժ մարտիկների և սկսեցին գյուղացիներից գումար վերցնել արտաքին թշնամիներից նրանց պաշտպանելու համար: XIX դարում միասնական կառույց դարձած մաֆիան նույնիսկ փորձեց անջատել կղզին Իտալիայից, սակայն պարտություն կրեց:

XIX դարի վերջում հազարավոր սիցիլիացիներ, փախչելով աղքատությունից և կլանային պատերազմներից, տեղափոխվեցին ԱՄՆ: ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում ստեղծվեց Cosa Nostra-ն («Մեր գործը»), որն իրենից ներկայացնում էր իտալական «ընտանիքների» ցանց, որոնք վերահսկում էին խաղատները, մարմնավաճառությունը, ալկոհոլի, ծխախոտի և զենքի անօրինական շրջանառությունը, ինչպես նաև զբաղվում էին դրամաշորթությամբ:

Սիցիլիական բոլոր «կոնսորտերիաներ»-ը կազմում են մի ամբողջություն, որը ղեկավարվում է Capo di tutti Capi-ի՝ բոլոր գլուխների գլխի կողմից: Մաֆիոզ խմբավորման կարևոր անդամներից են համարվում նաև վարձու մարդասպանները (icciotti di ficatu), թիկնապահները (stopalieri), դատավորները (gabellotti) և խորհրդատուները (consiglieri):

1-ին հորիզոնական: Ռուսական մաֆիա:

Ռուսական մաֆիան ունի 500.000 անդամ: Նրա կնքահայրերը վերահսկում են ռուսաստանյան տնտեսության 70%-ը, ինչպես նաև մարմնավաճառությունը Գերմանիայում, Չինաստանում և Մակաոյում, թմրադեղերի անօրինական շրջանառությունը Տաջիկստանում և Ուզբեկստանում, փողերի լվացումը Կիպրոսում, Իսրայելում, Բելգիայում և Անգլիայում, մեքենաների գողությունը, միջուկային նյութերի վաճառքը:

«Երկաթե վարագույր»-ի վերացումից հետո ռուսաստանյան հանցավոր խմբավումների «արտահոսք»-ը դադարեց վերահսկելի և ուղղորդված լինել , ինչպես ԽՍՀՄ-ի ժամանակ էր: «Արտահոսք»-ի առաջին ալիքը կապված է 70-ական թթ.-ի հետ, երբ սովետական հրեաներին թույլատրեցին Իսրայել մեկնել, սակայն այս առաջին «արտահոսք»-ը չի կարող համեմատվել երկրորդ «արտահոսք»-ի հետ, երբ տապալվեց «երկաթե վարագույր»-ը: Այդ ժամանակ աշխարհն իմացավ ռուսական մաֆիայի մասին:

Ռուսաստանյան հանցավոր խմբավորումները աշխարհի տարբեր կետերում հետապնդում էին միանգամայն տարբեր շահեր: 90-ականներին մամուլում շրջանառվում էր այն տարբերակը, որ նրանք զբաղված են ռուսատանցի լեգիոներներից գումար շորթելով, որը պայմանականորեն անվանում էին «սպորտային ռեկետ»: Որոշ տեղեկություններով այժմ ռուսաստանյան քրեական աշխարհը ներկայացված է աշխարհի 50 երկրներում: Ամերիկացի պրոֆեսոր Լուիզա Շելլիի կարծիքով ռուսաստանյան հանցավոր խմբավորումները ՌԴ-ից տարել են ավելի քան 15 մլրդ դոլար, մեկ այլ աղբյուրի համաձայն՝ 50 մլրդ:

armwiki.wordpress.com

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը Նեթանյահուի խորհրդականներին մեղադրել են Կատարին՝ Եգիպտոսի հետ խաղաղությունը վտանգող տվյալներ փոխանցելու մեջ Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Ցանկացած երկիր, որը կօգնի ԱՄՆ-ին Իրանի վրա հարձակման գործում, կդառնա իրանական հրթիռների թիրախ. Ալի Նիկզադ Վրեժխնդիր լինելու համար զինվել են ու դարանակալել եղբայրներին պատկանող խանութի մոտ. Էջմիածնում կանխել են հաշվեհարդարը Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հայց է ներկայացրել՝ ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի Ֆորլանը վերադառնում է այնտեղ, որտեղ անջնջելի հետք է թողել․ ԱԱ-2010-ի լավագույն ֆուտբոլիստը գլխավորել է Ուրուգվայի հավաքականը Զելենսկին հայտարարել է, որ շատ երկրներ դեմ են ուկրաինական բալիստիկ հրթիռներին Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Նոր մանրամասներ Դաշտավանում տեղի ունեցած ծեծկռտուքից. Կան ձերբակալվածներՄեսսիին նվիրված գոլը չփրկեց «Ինտեր Մայամիին»․ «Մոնտերեյը» հաղթեց 90+7-ին Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունը միգրանտների անօրինական տեղափոխման խոշոր միջազգային ցանց է բացահայտել Հայաստանում եղանակը կտրուկ կփոխվի Բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Ազիզյան Իրանը հրապարակել Մոջթաբա Խամենեիի առաջին տեսանյութը (տեսանյութ) Մեսսին վերադարձել է Ռոսարիո՝ հորը վերջին հրաժեշտը տալու Մենք չենք բանակցում ԱՄՆ-ի հետ․ Արաղչին պարզաբանել է Թեհրան–Վաշինգտոն շփումների ձևաչափը Իրավիճակը վատագույնն է պատերազմի սկզբից ի վեր․ Ուկրաինայում ահազանգում են ՀՕՊ-ի խնդիրների մասին Նոր Ախուրյան, Նոր Կյանք, Կառնուտ և Քեթի․ դպրոցական ճանապարհների համար՝ 314 մլն դրամ ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Ուկրաինան կարող է Թուրքիայից ստանալ 70 ATACMS հրթիռներ Վաղը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում երկար ժամանակ լույս չի լինիՀայաստանի գլխավոր պրոբլեմը միայն նիկոլիզմը չէ․ Շարմազանով Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը Արտակարգ իրավիճակ՝ Սևանում. Մանրամասներ Օդեսան դարձել է ռուսաստանյան գիշերային զանգվածային հարձակման հիմնական թիրախը. Կան զոհեր5 հաղթանակ անընդմեջ․ Ծառուկյանը վերադառնում է և բացահայտ ֆավորիտ է UFC 331-ում WP․ Պենտագոնը ԱՄՆ պաշտպանական ընկերություններից պահանջել է արագացնել զենքի արտադրությունը Թուրքիան կարող է Ուկրաինային փոխանցել ամերիկյան բալիստիկ հրթիռներ․ հայտնի են քանակները Տարոյի աստղագուշակություն. ում են քարտերը խոստանում հաջողություն, փոփոխություն և նոր հնարավորություններ Ջուր հավաքեք. Երկար ժամանակ ջուր չի լինելու Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք Դաշտավան գյուղում. կա 10-ից ավելի վիրավոր Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ Վիրավորների թվում երեխաներ կանԵրևանում բախվել են «Mazda» ավտոմեքենան ու «Honda» մոտոցիկլը 2026թ. առաջին կիսամյակի տվյալներով 2025թ. նույն ամիսների համեմատ շինարարությունն աճել է 24.5%-ով. Եղիազար Վարդանյան Թուրքիան ՌԴ-ին և Ուկրաինային է փոխանցել ռազմական գործողությունների մորատորիումի առաջարկը Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցի բացման պայմանները Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում 11 տարի առանց մազ կտրելու. Հնդկաստանի բնակչուհին սահմանել է մազերի երկարության համաշխարհային ռեկորդ Ford-ը պատրաստում է «ժողովրդական» էլեկտրական պիկապ՝ «Ֆորմուլա-1»-ի տեխնոլոգիաներով Երրորդ համաշխարհային պատերազմ, ՉԹՕ-ներ և իշխանափոխություն Ռուսաստանում․ Վանգայի ո՞ր մարգարեություններն իբր պետք է իրականանան 2026 թվականին Գիտնականները հայտնաբերել են սունկ, որը տարբեր երկրների մարդկանց մոտ առաջացնում է միանման հալյուցինացիաներ Ո՛չ ուսուցչի փոխարեն. բացահայտվել է ռոբոտների իդեալական դերը դպրոցում Գիտնականները երգեցիկ թռչունների մոտ հայտնաբերել են մարդկային լեզվի առանցքային հատկանիշներից մեկը Ամենահազվադեպ տեսարանը․ Ավստրալիայի ափերի մոտ դրոնը նկարահանել է սապատավոր կետի ծնունդը (տեսանյութ) Օգոստոսի 9-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՕգոստոսի 9-ի օրվա խորհուրդը
Ամենադիտված