Ֆուկուսիմայում ռադիոակտիվ ջրի արտահոսք է գրանցվել
Աշխարհ
Վթարային Ֆուկուսիմա 1 ԱԷԿ-ի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է արձանագրվել: Ճապոնական Tokyo Electric Power (TEPCO) ընկերությունը սկսել է ջուրը հետ քաշել դեպի մյուս պահեստը:
Ընկերությունը տեղեկացնում է, որ դեպքի վայրում ռադիոճառագայթման մակարդակը կազմում է 6 հազար բակերել մեկ քառ./սմ-ի համար: Արտահոսած ջրի քանակի մասին TEPCO-ն ոչինչ չի հայտնել:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Ֆուկուսիմա ԱԷԿ-ում նորից անսարքություն էր գրանցվել՝ կապված սառեցման համակարգի խափանման հետ. գրում է ИТАР-ТАСС-ը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)