Ինչու է կանգնեցվել Օպերային հարող շրջակա տարածքի երթևեկությունը (տեսանյութ)
Հայաստան
Այս պահին Օպերային հարող շրջակա տարածքը՝ Մաշտոցի և Բաղրամյան պողոտաների, ինչպես նաև Թումանյան և Սայաթ-Նովա փողոցների ճանապարհատրանսպորտային երթևեկությունը կանգնած է:
Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը տեղեկացրեց, որ ճանապարհային աշխատանքներ, մասնավորապես՝ գծանշումներ են իրականացվում, այդ իսկ պատճառով դադարեցվել է երթևեկությունը:
Մեր այն հարցին, թե երթևեկության դադարեցումը կապվա՞ծ է ապրիլի 9-ին կայանալիք Սերժ Սարգսյանի երդմնակալության հետ, ոստիկանության աշխատակիցը չպատասխանեց, «ես արդեն պարզաբանեցի»:
Նշենք, որ մամուլում շրջանառվում են, թե երթևեկությունը դադարեցված է ինագուրացիայի նախապատրաստական աշխատանքների պատճառով, ինչպես նաև՝ արտասահմանյան հյուրեր են գալիս Հայաստան:
Ահա, թե ինչպես են կատարվում «գծանշումները»: Առաջարկում ենք դիտել տեսանյութը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին