Քաղաքական գործիչները չեն այցելել վթարի ենթարկված նախկին պատգամավորին
Քաղաքական
Քիչ առաջ Լուրեր.com-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի մամուլի ծառայության ղեկավար Նաիրա Հարությունյանն ասաց, որ այս պահին ամեն ինչ նորմալ է. վերջինս երեկվանից արդեն գիտակցության է եկել, իսկ առողջական վիճակը գնում է դեպի լավը:
Զոհրաբյանն այս պահին դեռ վերակենդանացման բաժանմունքում է, իսկ թե երբ կտեղափոխեն հիվանդասենյակ, Հարությունյանն ասաց, որ դեռ հայտնի չէ:
Նա նշեց նաև, որ Զոհրաբյանին տեսակցելն այս պահին արգելված է:
Լուրեր.com-ի այն հարցին՝ քաղաքական գործիչներ այցելե՞լ են հիվանդանոց, Հարությունյանն ասեց՝ ոչ:
«Երեկ միայն Հովհաննես Շահինյանն է եկել այցելության, ուրիշ ոչ ոք»:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ՝ կեսգիշերին, Հրաչյա Քոչար փողոցից դեպի Արաբկիր վարչական շրջանի շենք տանող հատվածում (բենզալցակայանի մոտ) մեքենան հարվածել էր ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի Սուզուկի մակնիշի մեքենային։ Զոհրաբ Զոհրաբյանը եղել էր իր վարորդի հետ. նրանց անգիտակից վիճակում տեղափոխել էին Արմենիա բ/կ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան