Մեկնարկել է «Նվերների աշխարհ» ցուցահանդես-վաճառքը
Հայաստան
Րոպեներ առաջ մեկնարկեց կանանց միամսյակին նվիրված «Նվերների աշխարհ» խորագիրը կրող ցուցահանդես-վաճառքը: «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում արդեն սկսվել է, կարելի է ասել, տոնական եռուզեռը: Տոնական, քանի որ ցուցահանդես-վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրվի հաշմանդամ և մանկատան երեխաներին:
Համաձայնեք, որ հիասքանչ է, երբ անակնկալ նվեր մատուցելով Ձեր սիրելիին, գիտակցում եք, որ օգնում եք նաև երեխաների, ովքեր իրոք ունեն թե այդ օգնության, թե Ձեր ջերմության կարիքը: Դուք կարող եք դառնալ այդպիսի մարդկանցից մեկը. շտապեք «Անի պլազա» հյուրանոց և նվիրեք Ձեր սիրելիներին անկրկնելի նվերներ:
Ցուցահանդես վաճառքին մասնակցում է նաև NorMitq.am երիտասարդական պորտալը, որը ներկայացնում է բացառապես երիտասարդների կողմից պատրաստված երիտասարդական կրեատիվ բիժուտերիա: Բացի այդ, առաջին անգամ «Նվերների աշխարհում» Դուք հնարավորություն կստանաք Ձեր սիրելիին նվիրել անկրկնելի ամառային վերնաշապիկ, որի վրայի բարեմաղթանքը կամ պատկերը նկարվում է Ձեր աչքի առաջ, հաշված րոպեների ընթացքում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին