«Սանտիագո Բերնաբեուն» պարտություն չի տեսել 38 խաղ անընդմեջ
Սպորտ
Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում 38 խաղ անընդմեջ պարտություն չի կրել. տեղեկացնում է Marca-ն:
Վերջին անգամ մադրիդյան թիմը տանը պարտվել է 2012-ի հունվարի 18-ին` Թագավորական գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Բարսելոնայի» հետ խաղի ժամանակ (1:2): Այդ պահից ի վեր՝ 27 ակումբ «Սանտիագո Բերնաբեուում» մարզադաշտից չի կարողացել հեռանալ երեք միավորով:
457 օրում և պաշտոնական 38 խաղում (Չեմպիոնների լիգա, Լա լիգա, Սուպերգավաթ) «Արքայական ակումբը» տարել է 31 հաղթանակ, 7 ոչ ոքի, հեղինակել է 117 գոլ և բաց թողել 32-ը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան