Իմ խաղով արժանի չէի հաղթանակի. Լևոն Արոնյան
Սպորտ
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարի ավարտից հետո ադրբեջանական echo.az կայքին տված հարցազրույցում նշել է.
«Կարծում եմ՝ պայքարի տեսակետից մրցաշարում առանցքային շատ պահեր կային: Սակայն, իհարկե, Սվիդլերին պարտված պարտիան վճռորոշ եղավ ինձ համար: Այդ պարտիայում շատ վատ խաղացի, որից հետո էլ դժգոհ էի իմ խաղից:
Գելֆանդից կրած պարտությունը նույնպես ցավալի էր, սակայն ես կարողացա վերադառնալ խաղ և հաղթել հաջորդ տուրում: Իսկ Սվիդլերին պարտվելուց հետո հասկացավ, որ այլևս չեմ կարող պայքարել առաջին տեղի համար: Ընդհանուր առմամբ՝ մասնագետները ճիշտ են, որ չդիմացա մրցաշարին: Պետք է ուշադրություն դարձնեի ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածությանը: Շատ տխրեցի, որ չկարողացա վիճարկել առաջին տեղը, չնայած չեմ կարող ասել, որ իմ խաղով արժանի չէի հաղթանակի: Ընդհանուր առմամբ՝ անհաջող ելույթ ունեցա: Այո, առաջին շրջանում լավ խաղացի, սակայն մրցաշարն ունի նաև երկրորդ շրջան: Իհարկե, տիտղոսի համար հույսերս չեմ կորցնում: Ես ինձ ծեր կհամարեմ: Կփորձեմ ցուցադրել իմ լավագույն խաղը, սակայն մի քանի փոփոխություն կկատարեմ, որոնք, կարծում եմ, ինձ համար կարևոր են: Չեմպիոնական պայքարում, կարծում եմ, Կարլսենն ունի բոլոր հնարավորությունները աշխարհի հաջորդ չեմպիոնը դառնալու համար: Սակայն դա նրա համար հեշտ չի լինի: Ինչպես ցույց է տալիս փորձը, Անանդը շատ ուժեղ է խաղում: Հետաքրքիր կլինի նրանց դիմակայությանը հետևելը:
Իսկ այն հարցին, թե արդյոք Ադրբեջանի հավաքականի մասնակցությունը Երևանում 2014-ին կայանալիք շախմատի աշխարհի թիմային առաջնությանը կնպաստի Հայաստանի ընտրանու մասնակցությանը Բաքվում կայանալիք Օլիմպիադային, հայ գրոսմայստերը պատասխանել է.
«Դա, իհարկե, բոլորիս հաճելի քայլ կլինի: Հիմա չեմ կարող կանխատեսել, թե ինչ կիլնի, եթե Ադրբեջանը մասնակցի Երևանում կայանալիք առաջնությանը: Դժվար է խոսել թիմի փոխարեն: Իսկ իմ կողմից կարող եմ ասել, որ հույս ունեմ՝ կմասնակցենք Բաքվի օլիմպիադային: Այնուամենայնիվ, պետք է օբյեկտիվորեն նայել անցյալ տարիների իրադարձություններին, որ մեզ մոտ ոչ ամեն ինչ է հարթ»,-նշել է Արոնյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան