ՕԵԿ-ը վաղվանից կթվի Տարոն Մարգարյանի բացթողումները
Քաղաքական
«ՕԵԿ-ը մասնակցում է ավագանու ընտրություններին: Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական չեն։ ՕԵԿ-ը ներկայացրել է մրցունակ թիմ՝ քաղաքապետի մրցունակ թեկնածուով»,-այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ խոսելով Երևանի ավագանու ընտրությունների ՕԵԿ ցուցակի մասին: Վերջինիս կարծիքով՝ մրցակցային առավելություն ունեն Տարոն Մարգարյանն ու Արմեն Երիցյանը՝ չնսեմացնելով մյուս թեկնածուներին:
Արթուր Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ Արմեն Երիցյանը կարող է հնարավորինս լավ կառավարել Երևանը: Իսկ ընտրություններին քաղաքապետի պաշտոնի համար պայքարողներից շատերը երբէ մի ոլորտ չեն ղեկավարել:
Ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը Արթուր Բաղդասարյանին հարցրեց, թե վերջինս կարող է նշել 3 ոլորտ, որտեղ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը թերացել է: Հարցին ի պատասխան՝ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ ինքը կարող է 10-ն ասել, բայց Արմեն Երիցյանը կսկսի այդ թերացումների մասին խոսել վաղվանից սկսած, քանի որ հենց վաղն էլ մեկնարկում է նախընտրական քարոզարշավը:
«Հայաստանում պետք է իրականացնել լուրջ բարեփոխումներ, պետք է ազատվել լճացած, հոգնած, հղփացած, դեմքերից: Մեր նախագահը դա կանի երդմնակալությունից հետո»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան