Տավուշի մարզում ավտոտնակ է այրվել
Արտակարգ Պատահար
Ապրիլի 6-ին՝ ժամը 11.49-ին, տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Կոմունայի թաղամասում այրվում է ավտոտնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան փողոցի թիվ 31 հասցեում:
Հրդեհը մեկուսացվել է 12.12-ին, մարվել՝ 12.22-ին:
Այրվել է Ժ. Մելիքյանին պատկանող ավտոտնակի տանիքը՝ 24 ք.մ և «ՎԱԶ-2106» մակնիշի 59 SS 264 պետհամարանիշի ավտոմեքենան' ամբողջությամբ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան