Արթուր Բաղդասարյանի 3 կետը` Րաֆֆի Հովհաննիսյանի մասին
Քաղաքական
Ինչպես արդեն Lurer.com-ը տեղեկացրել էր, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը «Կենտրոն» հ/ը «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերում սկանդալային հայտարարություն էր արել. նա հրապարակավ կասկածի տակ էր դրել ՀՀ իշխանությունների լեգիտիմությունը: «Մեր ազգը վատ է ապրելու, քանի դեռ իր սրտով իշխանություն չի ձևավորել»,-ասել է նա: Այլ կերպ ասած՝ ԱԱԽ քարտուղարն անձամբ է խոստովանել, որ այս իշխանությունը Հայաստանի ժողովուրդը չի ձևավորել, այսինքն՝ ո՛չ ԱԺ-ն, ո՛չ Սերժ Սարգսյանը չեն ընտրվել ժողովրդի կամքով: Նա նաև նշել էր. «Կարևոր է, որ ղեկավարեն իսկապես գրագետ, կիրթ մարդիկ»: Եթե այս հայտարարության հեղինակը լիներ ընդդիմադիր գործիչ, միգուցե համարեինք հասարակ քննադատություն իշխանությունների հասցեին: Բայց դրա հեղինակը ԱԱԽ քարտուղարն է: Ցանկացած նորմալ երկրում այս հայտարարությունը սկանդալային հետևանքներ կունենար:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով իր արտահայտած մտքին՝ Արթուր Բաղդասարյանն ասաց.
«ՕԵԿ-ը եղել է Սերժ Սարգսյանին սատարող հիմնական քաղաքական ուժերից մեկը: Այդ հայտարարությունը կոնտեքստից կտրված է: Ես ասել եմ, որ տեղի են ունեցել, որոնք ավարտվել են: Երկրում ձևավորել վտանգավոր դրություն ընդունելի չէ»:
Արթուր Բաղդասարյանի խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկնեց այն, ինչ եղավ 2008-ին՝ ինքն իրեն հռչակեց նախագահ և նախարարներ նշանակեց: Մինչ այդ չէր ճանաչում Սերժ Սարգսյանի նախագահությունը, բայց 8 պաշտոնների դիմաց պատրաստ է ճանաչել նախագահին:
Վերջինս ստեղծված իրավիճակի հանգուցալուծում է կանխատեսում.
1. Հովհաննիսյանը շարունակում իր պայքարը փողոցներում, հրապարակներում:
2. Փորձում է միավորել ընդդիմությանը:
3. Խորհրդարանում և հանրային ոլորտներում ունենալ ինչ-ինչ վերահսկիչ լծակներ՝ կոալիցիա կազմելով:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան