Բեքենբաուերը ներողություն խնդրեց Բուֆոնից
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանս Բեքենբաուերը ներողություն է խնդրել Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնից՝ վերջինիս մի քանի օր առաջ թոշակառուի հետ համեմատելու համար. տեղեկացնում է Football-italia-ն:
«Ես ներողություն եմ հայցում Բուֆոնից, եթե նա կարծում է, որ իմ խոսքերը վիրավորական էին: Ես չէի ցանկանում, որ ամեն ինչ այսպես ստացվեր, սակայն նախկինի պես այն կարծիքին եմ, որ 2 գոլերի համար էլ պատասխանատու է Բուֆոնը»,-հայտարարել է Բեքենաբուրեը:
Նշենք, որ խոսքը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Յուվենտուսի»-«Բավարիա» առաջին հանդիպման մասին է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան