«Գալաթասարայը» բողոքարկեց «Ռեալի» հետ խաղում Յիլմազի դեղին քարտը (տեսանյութ)
Սպորտ
«Գալաթասարայի» մարզական տնօրենը բողոքարկել է Բուրաք Յիլմազի դեղին քարտը, որը ֆուտբոլիստը ստացել էր Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Ռեալի» հետ առաջին խաղի ժամանակ. տեղեկացնում է As-ը:
Հարձակվողը հանդիպման 77-րդ րոպեին «Ռեալի» տուգանային հրապարակում սիմուլյացիայի դիմելու համար ստացավ դեղին քարտ, ինչի արդյունքում բաց կթողնի թիմերի միջև պատասխան հանդիպումը:
«Բուրաքը սիմուլյացիայի չի դիմել: Նա տուգանային հրապարակում ընկավ, քանի որ Ռամոսը կանգնել է նրա ոտքին»,-նշել է թուրքական ակումբի տնօրենը:
Նշենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումը ավարտվել է 3:0 հաշվով՝ հօգուտ դաշտի տերերի, իսկ պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 9-ին Թուրքիայում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան