«Իմպուլսը» հաղթեց «Բանանցին», «Ուլիսն» ու «Փյունիկը» չպարզեցին հաղթողին
Սպորտ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 36-րդ տուրի շրջանակներում «Իմպուլսը» հյուրընկալեց «Բանանցին», «Ուլիսը»՝ «Փյունիկին»:
«Իմպուլս»-«Բանանց» հանդիպմանը հաղթանակ տոնեցին դաշտի տերերը, խաղի միակ գոլը տեսնելու համար անհրաժեշտ եղավ 63 րոպե՝ աչքի ընկավ Նորայր Գյոզալյանը:
«Ուլիս»-«Փյունիկ» խաղում թիմերը չպարզեցին հաղթողին: Հանդիպման մեկնարկից 17 րոպե անց հյուրերը հաշվի մեջ առաջ անցան. գոլը իր հաշվին գրանցեց Սարգիս Բալոյանը: Սակայն «Ուլիսի» ֆուտբոլիստներին երկրորդ խաղակեսում հաջողվեց գոլային հավասարություն մտցնել խաղի մեջ՝ 79-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Արտակ Անդրիկյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան