Աշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել է Գագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններ ԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետ Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց «Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը Փաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվ Հայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ Մոսկվա Տեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապանները 2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո Սոային Ալիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում 

«Ո՞ւր է իմ տղամարդը»-ից Ագնեսա Շահնազարյանը` իր տղամարդու, Մոսկվայում բնակվելու և համարձակ կինոդրվագների մասին

Հասարակություն

«Դժբախտ երջանկություն», «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալներից հեռուստադիտողները լավ կհիշեն կենսախինդ Ագնեսային, ով այլևս չերևաց սերիալներում: Lurer.com-ը զրուցեց դերասանուհու հետ նրա՝ Հայաստանից մեկնելու, արտերկրյան գործունեության, վերադարձի և խաղացած կերպարների մասին:

-Ագնեսա՛, մոտ մեկ տարի առաջ մեկնեցիք Հայաստանից: Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր մեկնումը, որտե՞ղ էիք այս ընթացքում, ինչո՞վ էիք զբաղված:

-Ես նպատակադրված մեկնել էի Մոսկվա և որոշել էի, որ կյանքիս մնացած ժամանակահատվածն այնտեղ եմ անցկացնելու: Բայց չհաջողվեց, 10 ամիս հետո վերադարձա:

Ուղղակի ուզում էի բնակությանս վայրը փոխել, մեկնել էի այլևս չվերադառնալու ակնկալիքով, բայց չստացվեց: Չկարողացա առանց այն ամենի, ինչը կապված է եղել այն 33 տարիների հետ, որ ապրել եմ: Դժվար էր թողնել ու ամեն ինչ զրոյից սկսել: Ուստի՝ որոշեցի ու վերադարձա իմ Երևան:

Այդ ընթացքում ինձ հասցրի փորձել նաև այլ ասպարեզում: Ես և ընկերուհիս Մոսկվայում մեր գեղեցկության սրահն էինք բացել: Չեմ կարող ասել, թե չհաջողվեց, ուղղակի ես ստեղծագործող մարդ եմ, և դա իմը չէր: Ստեղծագրծողին մի փոքր դժվար է միանգամից անցնել բիզնեսի ոլորտ:

Հիմա մի բան հստակ է. այլևս ոչ մի տեղ չեմ մեկնի մշտական բնակության նպատակով:

-Այսինքն՝ որոշել էիք դերասանությունը մի կո՞ղմ դնել և բիզնես լեդի դառնա՞լ, բայց ձեր մասնագիտությունն ավելի ուժե՞ղ գտնվեց, հայրենիքը՝ և՞ս…

-Հայրենիք, մարդիկ, հանդիսատեսը, ամեն, ամեն ինչ: Իսկապես շատ էի կարոտել, թեպետ չեմ փոշմանել, որ գնացել եմ: Եթե չգնայի, հիմա այս ամեն ինչի մասին այսպես վստահ չէի խոսի:

Կեղծ հայրենասիրություն չհնչի, բայց Երևանի ամեն քարն ու թուփը, մարդկանց դեմքերը կարոտել էի:

-Նաև ճանաչված լինե՞լը:

-Անշուշտ...

 

-Կարծում եմ՝ չնայած տարածությանը՝ այնտեղից հետևել եք, թե ինչ ֆիլմեր, սերիալներ են նկարահանվել այստեղ Ձեր բացակայության ընթացքում: Կա՞ր որևէ դեր, որը կցանկանայիք Դուք մարմնավորել:

-Ես հիմա պետք է շատ վատ փաստ ասեմ, քանի որ այն մարդկանցից չեմ, ովքեր ասում են. «Օյ, մենք սերիալ չենք նայում»: Մոսկվայում ռիթմը մի քիչ ուրիշ է: Այնտեղ եղածները կփաստեն այն, որ եթե որևէ գործով զբաղվում ես, ապա ժամանակդ չի հերիքում այլ բանի. այս դեպքում ուղղակի ժամանակ չեմ ունեցել որևէ սերիալ դիտելու: Միայն Նոր տարվա գիշերն եմ կարողացել հաղորդումներ նայել:

-Ագնեսա՛, Դուք այն համարձակներից եք, ով փոքր ինչ-համարձակ կերպարում հանդես եկավ «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալում` խաղալով շատ համոզիչ սիրող կնոջ կերպար: Հետաքրքիր է, այդուհանդերձ կա՞ որևէ դրվագ, որում կհրաժարվեք հանդես գալ:

-Եթե ապրեի արտասահմանում, գուցե և նման բացառություններ չլինեին, թեև էլի չեմ կարծում, որ ամեն ինչի կհամաձայնվեի, որովհետև մենք, վերջիվերջո, չպետք է մոռանանք, որ հայ ենք, և դա մեր մեջ արմատացած է:

Ճիշտ է, ես և Ռիչարդ Մադլենյանը, երբ կերտում էինք Սոֆյայի և Տիգրանի կերպարները, ինչ-ինչ քայլեր արեցինք, քանի որ նկատողություն էինք ստացել հեռուստատեսության տնօրինության կողմից: Չէ՞ որ հնարավոր չէ իրական կյանքում ամուսիններ լինել և չհամբուրվել:
Դերասանի մասնագիտությունը հենց այդպիսին է, եթե դու ստանձնել ես այս դերը, ուրեմն պիտի մարմնավորես այնպես, ինչպես պահանջում է այն:

-Օրինակ...

-Չեմ բացի փակագծերը, ինձ թվում է՝ բոլորն էլ կհասկանան, թե ինչի մասին է խոսքս:


 

-Կարծում եմ՝ նոր առաջարկների պակաս չեք ունեցել:

-Առաջարկներ, անշուշտ, կան: Ինձ կտեսնեք արդեն նոր սերիալում: Միայն հույս ունեմ, որ այս անգամ իմ էությունից շատ տարբերվող կերպար կխաղամ, քանի որ նախկին կերպարներս իրենց աշխուժությամբ, կենսուրախությամբ ինձ շատ նման էին: Իսկ ինչ վերաբերում է թատրոնին, ապա շուտով ինձ կտեսնեն, կարծում եմ, Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում:

-Ագնեսա՛, նշեցիք, որ ձեզ հետ է կանչել Երևանը, մարդկանց դեմքերը, իսկ չկա՞ր մի անձնավորություն, ով ևս պատճառ լիներ Ձեր վերադարձի:

-Չէ՜, գիտե՞ք, ցավոք «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալի խորագիրը դեռևս շատ ակտուալ է իմ հարցում (ծիծաղում է...): Ոչ ոք չկա ասպարեզում, ում պատճառով ես վերադարձած լինեի:

-Քանի որ արդեն խոսեցինք Ձեր խաղացած համարձակ դրվագների մասին, հետաքրքիր է, իմանալով, որ հայ տղամարդկանց մեծ մասը ունի պահպանողական մտածելակերպ, երբևէ չե՞ք մտածել, որ դա ինչ-որ խնդիր կարող է առաջացնել:

-Դա, իրոք, շատ ակտուալ թեմա է: Չեմ մտածել, քանի որ եթե ես ստանձնել եմ տվյալ դերը կատարելու պատասխանատվությունը, ապա ես այն պետք է պատվով կատարեմ: Կապ չունի՝ դերասանը սերիալում է նկարահանվում, թե գեղարվեստական ֆիլմում, կարևորը, թե դերասանը ոնց է դա անում: Ես չափազանց կարևորում եմ իմ մասնագիտությկունը: Ուստի՝ երբևէ չեմ մտածել, թե տղամարդիկ դրան ինչպես կարձագանքեն. դա տղամարդու խնդիրն է:

Դա բնավ կապ չունի մարդու դաստիարակության հետ: Տանն էլ էին դեմ, որ ես խաղայի այդ դերը, մայրս կողմ չէր նման տեսարաններում իմ հանդես գալուն, բայց դա իմ գործն է, իմ մասնագիտությունը: Ստացվում է, որ եթե լավ կերպար է, պետք է խաղաս, վատը՝ ո՞չ:

Խաղալու ժամանակ ոչ թե մտածում եմ կողքինների կարծիքի մասին, այլ որքան հավաստի կլինի իմ մարմնավորած կերպարը:

 

Զրուցեց՝ Հակոբյան Ռուբինան 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետՎիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոցFlydubai-ի երկրորդ օդաչուն վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թռիչքային դպրոցում«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունըՓաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվՄոդին նշել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում իր 25-ամյակըՀայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ ՄոսկվաՏեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապաններըHindustan Times. Հնդկաստանը Ուկրաինայի համար առաջարկել է եռակետային հրադադարի ծրագիր2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո ՍոայինԱլիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվենՌուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենաՀայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունըԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբՎրաստանը հայտարարել է, որ երկիրը չի միանա ԵՄ-ին՝ իր սեփական շահերին վնաս հասցնելովՉորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկանԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերովՎենսը դեռ չի որոշել՝ կառաջադրվի արդյոք 2028 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնումԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամTRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան ԿոստանյանԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելԱռաջին կիսամյակում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 220,000 մարդԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համարՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին լիովին պահպանել հրադադարի ռեժիմըԱրթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համարՀնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը ՀայաստանումՀութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվելAmerican Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականըՁերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՍևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներԱթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ
Ամենադիտված