Հաղորդավարուհի Սոնա Վերդյան. «Յուրաքանչյուր տարիք ունի իր գեղեցկությունը»
Հասարակություն
Հեռուստահաղորդավարուհի Սոնա Վերդյանն այսօր նշում է իր ծննդյան օրը: Armstar.am-ի հետ զրույցում նա նշեց. "Օրն անցկացնելու եմ ընտանիքիս ու ընկերներիս հետ, փորձելու եմ այնպես անել, որ նրանց տրամադրությունը բարձր լինի: Իսկ իմն այնքանով է բարձր, որ շրջապատված եմ և լավ ընտանիքով և լավ ընկերներով":
Հաղորդավարուհու յուրաքանչյուր տարեդարձ հիշում է իր յուրօրինակությամբ. "Կարծում եմ ամենհիշվողը դեռ առջևում է", անկեղծացավ Սոնան:
Այս տարեդարձը նա սկսել է աշխատանքային եռուզեռով. "Նույնիսկ ծննդյանս դեպքում, երբ մտնում եմ տաղավար, թողնում եմ բոլոր ապրումներս և մի կող եմ դնում գզացողություններս, քանի որ աշխատանքը շատ կարևոր է ինձ համար: Այն ավարտելուց հետո, այդ ամենը վերականգնում եմ", ասաց Սոնան:
Շնորհավորանքներ սկսել է ստանալ երեկվանից."Երբ օրը դեռ չէր փոխվել, ընկերներիցս մեկը՝ Հրաչյան, ով բնակվում է արտերկրում, ինձ անակընկալ մատուցեց":
Նվերների հարցում պահանջկոտ չէ, հակառակը՝ ավելի շատ սիրում է ինքը նվիրել. "Ինձ համար նվեր են իմ ընկերները, թող բոլորը լինեն երջանիկ և առողջ: Իսկ կարևորը վերաբերմունքն է և կարևոր չէ ինչ կնվիրեն":
Իսկ մեր այն հարցին, թե ինչ է փոխվում նրա կյանքում յուրաքանչյուր տարի, հաղորդավարուհին ասաց. "Յուրաքանչյուր տարիք ունի իր գեղեցկությունը, ես այն մարդկանցից եմ, ով վայելում է ցանկացած տարիք, թե կորուստների, թե ձեռքբերումների առումով: Իսկ իրական տարիքի հանդեպ վախը կոտրում է ներսիս երեխա տեսակը":


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան