«Մանկական գրքի նկարազարդում» մրցույթի հաղթողը՝ Բոլոնիայում
Գիտություն և Մշակույթ
Վերջերս, ՀՀ մշակույթի նախարարության և «ԱրտԲրիջ» գրախանութի համատեղ կազմակերպած «Մանկական գրքի նկարազարդում» մրցույթում հաղթող էր ճանաչվել Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի, կիրառական արվեստի բաժնի առաջին կուրսի ուսանող Ինեսսա Պողոսյանը:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. մարտի 25-28-ը Ինեսսա Պողոսյանը մասնակցել է Բոլոնիայի Մանկական գրքի միջազգային տոնավաճառին ու արժանացել պատվոգրի և հուշանվերի:
Բոլոնիայի Մանկական գրքի միջազգային տոնավաճառին Հայաստանից մասնակցել էին նաև «Զանգակ 97» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանը և «ԱրտԲրիջ» գրախանութի տնօրեն Շաքե Հավան-Կարապետյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն