Շնորհակալություն՝ «Օդնոկլասսնիկի»-ին
Հասարակություն
Օրեր պահանջվեցին, մինչև «Օդնոկլասսնիկի» սոցցանցը կարողացավ մասամբ վերականգնել իր աշխատանքները: Հիմա արդեն հնարավոր է նամակներ ուղարկել, դիտել նկարները, խմբերը, հյուր գնալ, սակայն դեռևս անհասանելի են քննարկումների, ծանուցումներիր, գնահատականների, երաժշտությունների պատուհանիկները: Այս տեխնիկական խափանման պատճառով զգալիորեն տուժեց կայքի վարկանիշը, որոշ օգտատերեր շտապեցին շփման համար տեղափոխվել այլ սոցցանցեր: Սակայն հավատարիմ բաժանորդները համբերատար սպասում են ու կատակում.
@MemphistaRedh-«Օդնոկլասսնիկի»-ն փակվեց, բնակարանը հավաքած է, ճաշը պատրաստ, ծնողներս շփվում են, թեյ խմում միասին, հրաշալի է:
@justsamter-Վերջապես կինս ընտանիքի գիրկը վերադարձավ:
@HEKTAPIH-Ինչքան հետաձգած գործ ունեի, արեցի, վերջացրեցի, նույնիսկ ամուսնուս համար խմորեղեն թխեցի, գիշերն էլ անկողնում անց կացրի, շնորհակալություն, «Օդնոկլասսնիկի»:
Աղբյուրը՝ mamul.am


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան