Իրարանցում և քաշքշուկ՝ Մեղրաձոր գյուղում (Տեսանյութ)
Հասարակություն
Վերջին շրջանում Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի բնակիչներն ակտիվ բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ ընդդեմ համայնքում «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի կողմից ցիանային ֆաբրիկայի կառուցման: Այս մասին հայտնում է Aravot.am-ը:
Ըստ տարածված հաղորդագրության՝ այսօր ևս Մեղրաձոր գյուղում պետք է անցկացվեր հերթական բողոքի ակցիան՝ նույն գյուղի բնակիչ Գարսևան Խաչատրյանի նախաձեռնությամբ: Սակայն գյուղ հասնելուն պես, թե’ լրագրողները, և թե’ քաղաքից գյուղ ժամանած ակցիայի մասնակիցները, հանդիպեցին լուրջ դիմադրության: Գյուղի բնակիչների մի մասը հորդորեց անջատել բոլոր տեսախցիկները և հեռանալ գյուղից, ինչպես իրենք էին ասում. «Թողեք գնացեք: Մենք մեր գեղի հարցեր կլուծենք: Ինչ գործ ունիք մեր գեղի հետ»: Բնակիչների մի մասը հակադրվեց մյուսին. արդյունքում սկսվեց մեծ աժիոտաժ հենց համագյուղացիների միջև: Կողմերը սկսեցին քաշքշել, բղավել միմյանց վրա, փոխադարձ վիրավորանքներ և մեղադրանքներ հասցնել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան