«Ռեալը» ջախջախեց մրցակցին (տեսանյութ)
Սպորտ
Այսօր Իսպանիայի առաջնության շրջանակներում «Արքայական ակումբը» հյուրընկալեց «Լևանտեին»: Խաղն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 5:1 խոշոր հաշվով:
Հանդիպման հաշիվը, ի զարմանս շատերի, բացեցին հյուրերը. 31-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Միչելը: Մադրիդցիներին 5 րոպե պահանջվեցհաշվի հավասարակշռությունը վերականգնելու համար։ Գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Իգուաինը: Մոուրինյուի թիմի հաջորդ գոլը 3 րոպե անց 11-մետրանոց հարվածով հեղինակեց Կական:
Հանդիպման վերջին 6 րոպեների ընթացքում մադրիդցիները ևս երեք գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը. գոլերը հեղինակեցին Քրիշտիանու Ռոնալդուն և Մեսութ Օզիլը։ Վերջինս դարձավ դուբլի հեղինակ։
Նշենք, որ սա «Արքայական ակումբի» 39-րդ խաղն էր սեփական հարկի տակ՝ առանց պարտության:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան