ԱՄՆ-ի պետքարտուղար Քերրին ժամանել է Թուրքիա
Թուրքիա
ԱՄՆ-ի պետքարտուղարության ղեկավար Ջոն Քերրին այսօր ժամանել է Թուրքիա երկրի ղեկավարության հետ բանակցելու համար. գրում է թուրքական Hürriyet-ը:
Ակնկալվում է, որ պետքարտուղարը կբանակցի Թուրքիայի վարչապետ Ռեջեթ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:
Քննարկման թեմաներից է լինելու Սիրիայում տիրող իրավիճակը և Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու գործընթացը: Թերթը, հղում կատարելով պետքարտուղարության անհայտ աղբյուրներին, նշում է, որ Քերրին Թուրքիային կոչ է անելու նաև անհապաղ սկսել Իսրայելի հետ ձեռք բերած համաձայնության իրագործումը և լիովին կարգավորել այդ երկրի հետ իր հարաբերությունները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)