ԱՄՆ-ն և Հարավային Կորեան չեղյալ են հայտարարել զինվորական հրամանատարների հանդիպումը ԿԺԴՀ-ի սպառնալիքի պատճառով
Աշխարհ
ԱՄՆ-ն և Հարավային Կորեան չեղյալ են հայտարարել Վաշինգտոնում երկու երկների զինված ուժերի հրամանատարների հանդիպումը Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետության կողմից հնչեցվող սպառնալիքների պատճառով. գրում է Agence France-Press-ը:
Հարավկորեական շտաբերի պետերի միասնական կոմիտեի ներկայացուցչի խոսքերով` համապատասխան որոշումը կայացվել է Սեուլի նախաձեռնությամբ: Հարավային Կորեան զգուշանում է, որ Զինված ուժերի հրամանատարի բացակայության պայմաններում Հյուսիսային Կորեան կարող է ռազմական սադրանք ձեռնարկել:
Հարավային Կորեայի ամենաբարձրաստիճան զինվորական անձի` գեներալ Չուն Սըն Չոյի և նրա ամերիկացի գործընկեր գեներալ Մարտին Դեմփսի հանդիպումը պլանավորվել էր ապրիլի 16-ին: Ակնկալվում էր, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են Փհենյանի նկատմամբ միասնական քաղաքական կուրսի մշակումը և այլ ռազմավարական հարցեր:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)