Աֆղանստանում ահաբեկչությունից զոհվել է ԱՄՆ-ի պետքարտուղարության աշխատակիցն ու 6 զինվորական
Մերձավոր Արևելք
Աֆղանստանի հարավ-արևելքում գրոհայինների կողմից կազմակերպված 2 ահաբեկչությունների արդյունքում զոհվել է ԱՄՆ-ի 6 քաղաքացի. տեղեկացնում են ԱՄՆ-ի Զինված ուժերի ներկայացուցիչները. փոխանցում է Korrespondent-ը:
Նրանց տվյալներով` Աֆղանստանի հարավային Զաբուլ նահանգի Քալաթ քաղաքում կազմակերպած պայթյունից զոհվել է 3 ամերիկացի զինծառայող, ԱՄՆ-ի ՊՆ-ի մեկ քաղաքացիական ծառայող և Պետաքարտուղարության մեկ աշխատակից:
Ահաբեկչության արդյունքում զոհվել է նաև աֆղան բժշկական աշխատակիցը, ևս 9 մարդ վիրավոր է, որոնց թվում`Պետաքարտուղարության 4 աշխատակից վիրավորվել են:
Ահաբեկչության նպատակը եղել է նահանգապետ Մուհամմեդ Աշրաֆ Նասերին, որի շարասյունն այդ պահին անցնում էր մոտակայքով: Ինքը նահանգապետը ահաբեկչության արդյունքում չի տուժել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ