Շնորհավորական բացիկներ և վարդեր՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից
Հասարակություն
Մայրության և գեղեցկության օրվա` ապրիլի 7-ի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից անցորդ բոլոր կանանց և աղջիկներին շնորհավորական բացիկով վարդեր են բաժանվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:
Երևանի քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումների անցկացման վայրերից մեկը Մաշտոցի պողոտայի հարակից տարածքն է, ուր տեղադրվել են օրվա խորհրդին համահունչ ձևավորված տոնական դեկորատիվ զամբյուղներ:
Տոնական մթնոլորտն այստեղ ամբողջացել է հնչող կենդանի երաժշտությամբ: Երևանի քաղաքապետարանի գարնանային հերթական անակնկալից շոյված կանայք շնորհակալություն են հայտնել նախաձեռնության համար՝ իրենց հերթին ապրիլյոթյան բարեմաղթանքներ հղելով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան