Երկրպագուն վուվուզելով հարվածել է մրցավարին (տեսանյութ)
Սպորտ
ՀԱՀ-ի առաջնության ժամանակ «Գոլդեն Ռոուս»-«Կայզեր Չիֆս» ակումբների միջև հանդիպման ընթացքում հյուրերի երկրպագուներից մեկը հարձակվել է մրցավարի վրա:
Երկրպագուն դաշտ է ներխուժել և մրցավարին հարվածել վուվուզելով: Միջադեպից հետո ոստիկանությունն անմիջապես ձերբակալել է մեղավորին:
Մրցավարի վրա հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «Կայզեր Չիֆսի» ֆուտբոլիստը հեռացվել է խաղադաշտից: Նշենք, որ մրցավարը բուժօգնության կարիք չի ունեցել:
Թիմերի միջև հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ ոքի:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան