Աշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել է Գագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններ ԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետ Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց «Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը Փաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվ Հայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ Մոսկվա Տեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապանները 2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո Սոային Ալիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում 

Հայտնիները` մայրերի տոնին

Հասարակություն

Ոսկեհատ Կարապետյան

Ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանի մայրը` տիկին Ոսկեհատը, այժմ չի աշխատում և իր խոսքերով` թոռնիկներին է պահում: Երբ Հռիփսիմեի մայրիկին հարցրեցի աղջկա մատուցած նվերների մասին` անմիջապես նշեց. «Իր մեդալներն իմ ամենալավ նվերներն են: Իսկ ընդհանրապես նվիրում է այն, ինչ մյուս երեխաներն իրենց մայրերին` օծանելիք, ծաղիկներ…»: Ըստ տկն Ոսկեհատի` տանը մշտապես գործածվող իրերի մեծ մասը հենց Հռիփսիմեն է նվիրել: Անցած տարի` կանանց և մայրերի միամսյակի ընթացքում ծանրամարտիկը մայրիկին ոսկյա վզնոց է նվիրել, քանի որ մայրը ոսկեղեն շատ է սիրում: Հռիփսիմեի մայրը խոստովանեց նաև, որ իրենց համար այժմ շատ դժվար է, երբ Հռիփսիմեն այլևս իրենց հետ չի ապրում: «Ինձ մոտ դեռ այնպիսի զգացողություն է, որ Հռիփսիմեն հավաքների, մրցումների է ու շուտով տուն է վերադառնալու»,- նկատեց տիկին Ոսկեհատը:

Լյուբա Դանիելյան

Լյուբա Դանիելյանը, ով շինարարության որակը վերահսկող ընկերության սեփականատեր է, հաղորդավարուհի Յանա Դանիելյանի մայրն է: Մասնագիտությամբ տնտեսագետ տիկին Լյուբան պատմեց, որ Յանան շատ է սիրում անակնկալներ մատուցել' անկախ առիթից: Հաղորդավարուհին մայրիկի նվերը միշտ Մարտի 8-ին է տալիս: «Անցած տարի Յանան գեղեցիկ փաթեթավորմամբ ծաղիկներ էր ուղարկել»,- ասաց հաղորդավարուհու մայրը: Իսկ ընդհանրապես նա մայրիկին հաճախ է օծանելիք, դիմահարդարման պարագաներ ու զարդեր նվիրում: Տկն Լյուբան նշեց նաև, որիր համար ամենամեծ նվերը թոռնուհու ծնունդն էր. «Դեռ 10 օր կար մինչև Յանայի մայրիկ դառնալը, սակայն ինձ առավոտյան զանգահարում են ու ասում, որ Յանան արդեն հիվանդանոցում է, ու ես շուտով թոռնիկ կունենամ»: Մեզ հետ զրույցի ընթացքում նա հիշեց նաև, որ մի անգամ էլ Յանան իր հեղինակած նկարն է նվիրել: «Ասեմ, որ Յանան շատ լավ է նկարում: Փոքր տարիքում, երբ Բուլղարիայում էինք ապրում, նա շատ գեղեցիկ մի նկար էր նկարել, բուլղարերեն մաղթանք գրել, «տիպեր» էր կպցրել ու նվիրել ինձ, ինչը մինչ օրս պահում եմ»,- ժպիտով ավելացրեց տկն Լյուբան:

Սիրուշ Երանոսյան

«Եռաչափ սեր» հեռուստասերիալից Լևս Դավթյանի մայրը` տիկին Սիրուշը, մասնագիտությամբ դաշնակահարուհի է և աշխատում է Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում: Տիկին Սիրուշից պարզեցինք, որ Լևսը ևս շատ է սիրում անակնկալներ անել. հիմնականում նվիրում է ծաղիկներ և օծանելիք: Դերասանի մայրիկից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպես է որդին բանակից շնորհավորել մայրիկին, քանի որ նախորդ տարի Լևսը դեռ ծառայության էր. «Դե, իհարկե, հեռախոսազանգի ու ջերմ խոսքերի միջոցով է շնորհավորել, իսկ եթե այնտեղից եկող է եղել` Կապանի բարիքներից է ուղարկել, օրինակ' նուռ»: Տիկին Սիրուշը մեծ ուրախությամբ հիշեց այն օրը, երբ տղան իրեն բանաստեղծություն է նվիրել: «Երևի գիտեք, որ Լևսը նաև ստեղծագործում է. իր առաջին բեմելի առիթով մի բանաստեղծություն էր գրելու նաև ինձ հիշատակել. ինձ համար հոգևոր արժեքներ ունեցող նվերներն ավելի արժեքավոր են. Լևսի յուրաքանչյուր բեմելը իմ ամենամեծ նվերն է»,- հպարտությամբ ասաց դերասանի մայրը:

Անուշ Ավդալյան

Մասնագիտությամբ հաշվապահ Անուշը ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանի մայրն է, ով այժմ ամուսնու հետ աշխատում է սեփական խանութում: Տիկին Անուշը, ով շատ է սիրում սպիտակ վարդեր, չեմպիոն աղջկա կողմից մշտապես արժանացել է վարդերի: «Տարեդարձերին, Մարտի 8-ին, Ապրիլի 7-ին մշտապես ծաղիկներ եմ ստացել Նազիկից. սպիտակ վարդեր այնքան շատ եմ սիրում, որ նույնիսկ Նազիկին օդանավակայանում դիմավորելիս սպիտակ վարդեր էի տանում»,- ասաց տկն Անուշը: Երբ նրանից հետաքրքրվեցի, թե ինչ էր Նազիկը սիրում նվիրել մայրիկին փոքր տարիքում, ավելացրեց. «Այ հիմա փշաքաղվեցի ու սիրտս լցվեց. մինչև հիմա պահել եմ Նազիս նվիրած բացիկները, որոնք տատիկի օգնությամբ պատրաստում ու դնում էր մահճակալիս կողքին, որպեսզի արթնանալիս առաջինը դրանք նկատեի. դրանք ինձ համար ավելի մեծ նշանակություն ունեն, քան այն նվերները, որոնք այսօր է աղջիկս ինձ մատուցում»: Տիկին Անուշն անկեղծորեն նշեց նաև, որ խոհանոցային իր բոլոր սարքավորումները ծանրամարտիկ աղջիկն է նվիրել. «Անցյալ տարի էլ, երբ դեռ չէր ամուսնացել, ինձ մսաղաց նվիրեց»:

Էմմա Հարությունյան

«Գնելը շատ ուշադիր է ոչ միայն Մարտի 8-ին. բոլորտոները հարմարեցնում է մայրիկի տոնին ու նվեր մատուցում: Երկու տարի առաջ' Մարտի 8-ին, մի մեծ ծաղկեփունջ էր գնել, ինքն էլ թաքնվել էր դրա հետևում. երբ դուռը բացեցի, միայն կոշիկներից հասկացա, որ Գնելն է»,- մեզ հետ զրույցում պատմեց երիտասարդ դերասան Գնել Ուլիխանյանի մայրը' տնային տնտեսուհի Էմմա Հարությունյանը: Անցած տարի էլ Գնելը որոշել է առավել յուրօրինակ լինել և օծանելիքի, ծաղիկների փոխարեն մայրիկին «Ամարետո» է նվիրել: «Ասաց' մամ, փոքր տարիքից տպավորվել էր, որ սիրում ես այդ խմիչքը, մտածեցի' առնեմ, կանանցով նշեք ձեր տոնը»,- մեծ հպարտությամբ պատմեց տիկին Էմման: Նա չի մոռացել նաև որդու' փոքր տարիքում նվիրած բացիկը: «Գնելը սովորություն ուներ առանձնանալ ու դաս սովորել. երբ 9-ը տարեկան էր, նկատեցի, որ անընդհատ թաքնվում է, չի ուզում, որ տեսնենք' ինչ է անում. պարզվեց' ինձ համար բացիկ էր պատրաստում, որ Մարտի 8-ին նվիրի: Այդ նվերը երբեք չեմ մոռանա, մինչև հիմա պահում եմ ու ժամանակ առ ժամանակ նայում»,- անթաքույց ուրախությամբ ասաց նա: Տիկին Էմմայի խոսքերով' երբ նոր էին Ալավերդիից տեղափոխվել Երևան, ամեն անգամ որդուն այցելության գալիս որևէ նվեր էր ստանում' մի անգամ' արդուկ, մյուս անգամ' բաժակ կամ ծաղկային կոմպոզիցիա:

Ռուզաննա Պողոսյան

Մասնագիտությամբ դաշնակահարուհի Ռուզաննա Պողոսյանը «Եռաչափ սեր» սերիալի գլխավոր հերոսուհու' Եվա Բաղդասարյանի մայրն է: Տիկին Ռուզաննան շատ է սիրում բնական ծաղիկներ, ինչն էլ դուստրը մշտապես նվիրում է: «Անցած տարի Եվան ինձ պալմա էր նվիրել, որը շատ փոքր էր, իսկ այժմ բավականին աճել է,- ասաց դերասանուհու մայրը և հիշեց, թե փոքր տարիքում իրեն ինչ է նվիրել աղջիկը,- Եվան շատ ուշադիր է: Դպրոց գնալիս ամեն օրիրեն բուֆետի գումար էի տալիս, իսկ ինքը սեպտեմբերից մինչև մարտ տնտեսելու ինձ համար բնության պատկերով նկար էր գնել. ես էլ զարմացել էի, թե իրեն այդքան գումար որտեղից»: Տիկին Ռուզաննայի խոսքերով' անցած տարի իր ամենամեծ նվերը եղել է աղջկա' «Միսս աշակերտուհի» դառնալը: «Անցած տարի ապրիլին Եվան մասնակցեց «Միսս աշակերտուհի 2012» մրցույթին և գրավեց 1-ին տեղը, իսկ 50 ամյակիս դարձավ «Միքս մոդել»: Կարող եմ ասել, որ Եվան իմ անակնկալն է. հեռուստատեսությամբ նրան տեսնելը մեծ անակնկալ ունվեր էր ինձ համար»,- ուրախությամբ ավելացրեց դերասանուհու մայրը:

{gallery}119{/gallery} 

«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետՎիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոցFlydubai-ի երկրորդ օդաչուն վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թռիչքային դպրոցում«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունըՓաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվՄոդին նշել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում իր 25-ամյակըՀայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ ՄոսկվաՏեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապաններըHindustan Times. Հնդկաստանը Ուկրաինայի համար առաջարկել է եռակետային հրադադարի ծրագիր2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո ՍոայինԱլիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվենՌուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենաՀայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունըԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբՎրաստանը հայտարարել է, որ երկիրը չի միանա ԵՄ-ին՝ իր սեփական շահերին վնաս հասցնելովՉորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկանԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերովՎենսը դեռ չի որոշել՝ կառաջադրվի արդյոք 2028 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնումԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամTRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան ԿոստանյանԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելԱռաջին կիսամյակում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 220,000 մարդԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համարՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին լիովին պահպանել հրադադարի ռեժիմըԱրթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համարՀնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը ՀայաստանումՀութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվելAmerican Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականըՁերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՍևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներԱթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ
Ամենադիտված