Մխիթարյանի գոլը հաղթական էր «Շախտյորի» համար (տեսանյութ)
Սպորտ
Ուկրաինայի առաջնության շրջանակներում տեղի ունեցավ կենտրոնական հանդիպումներից մեկը` Կիևի «Դինամոն» սեփական հարկի տակ ընդունեց Դոնեցկի «Շախտյորին»:
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 2:1: Հանդիպման առաջին գոլը գրանցվեց մեկնարկից 10 րոպե անց` դաշտի տերերին հաշվի մեջ առաջ մղեց Յարմոլենկոն: Հյուրերին գոլային հավասարություն բերեց կիևյան թիմի ֆուտբոլիստը` Դանիլո Սիլվան, ով 44-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Մխիթարյանի հարվածից հետո:
Դոնեցկցիներին հաջողվեց 3 միավոր վաստակել Կիևում` հաղթական գոլը 75-րդ րոպեին հեղինակեց Հենրիկ Մխիթարյանը, իսկ հանդիպման 90-րդ րոպեին դոնեցկցիները մնացին 10 հոգով` երկրորդ դեղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացվեց Ռակիցկին:
Նշենք, որ սա Մխիթարյանի 20-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան