WikiLeaks-ը 1.7 մլն նոր փաստաթուղթ է հրապարակել ԱՄՆ-ի հետախուզության և դիվանագիտության մասին
ԱՄՆ
Սկանդալային WikiLeaks կայքը հրապարակել է 1973-1976թթ. ամերիկյան դիվանագիտական ծառայությանը և հետախուզությանը վերաբերող 1.7 մլն փաստաթուղթ. ասված է WikiLeaks կայքի հիմնադիր ավստարալացի Ջուլիան Ասանժի հրապարակած հայտարարության մեջ:
Ասանժի խոսքերով` փաստաթղթերը լույս են սփռում ԱՄՆ-ի գործողությունների վրա, որոնք ազդեցություն են ունեցել համաշխարհային քաղաքականության և պատմության վրա: Փաստաթղթերից շատերը հասցեագրված կամ կազմված են անձամբ Հենրի Քիսինջերի կողմից, ով զբաղեցնում էր ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը 1973-1977թթ:
WikiLeaks-ը տվյալների այդ բազան անվանել է «ԱՄՆ-ի դիվանագիտության հանրային գրադարան»:
Փաստաթղթերի մեծ մասը պիտակված է որպես տարածման ոչ ենթակա (NODIS, no distribution): Փաստաթղթերի մի մասն ունեցել է գաղտնի բնույթ: Փաստաթղթերի թվում են հեռագրեր, հետախուզության զեկույցներ, կոնգրեսի նամակագրությունը և այլ փաստաթղթեր, որոնք գազտնազերծվել են, և որոնց նկատմամբ ազատ հասանելիությունն ապահովվել է ԱՄՆ-ի իշխանությունների կողմից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)